Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն իր սոցցանցային էջում տեղեկացրել է, որ նախօրեին հանդիպում է ունեցել «Էջմիածին» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ։ Պաշտոնական ձևակերպման մեջ նշվում է, թե իբր քննարկվել են «առողջապահական ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները»։
Սակայն տեղի բնակիչները նշում են, որ սա նախընտրական տրամաբանության շրջանակներում է, և Վաղարշապատի ավագանու ընտրություններից առաջ Մեխակյանը քարոզարշավի նմանվող նմանատիպ հանդիպումներ է ունենում նաև կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ, հանդիպում է գործարարների հետ, փորձում ցույց տալ, թե մտահոգված է մարդկանց խնդիրներով։ Մեզ հետ զրույցում մարդիկ ասում էին, թե բոլորն էլ գիտակցում են՝ իրականում սա ոչ թե քաղաքական պատասխանատվություն է, այլ ընտրություններից առաջ «քվեաորսություն»։
Մեզ նաև պատմեցին, որ թե՛ բժիշկները, թե՛ մանկավարժները դժգոհում են՝ ի՞նչ ունի ասելու բժշկական կամ կրթական ոլորտում մի մարդ, որը որևէ կապ չունի այդ համակարգերի հետ։ Ըստ մեր զրուցակիցների, մարզպետարանից պարտադրում են բուժաշխատողներին ու մանկավարժներին՝ մտնել ավագանու ՔՊ-ի ցուցակ, բայց մարդիկ մասսայաբար հրաժարվում են՝ ցույց տալով իրենց անվստահությունը։ Շատերն ուղղակի ամաչում են այն փաստից, որ ավագանու ցուցակ մտնելու դեպքում իրենց անունը կապվելու է ՔՊ-ի հետ։
Ի դեպ, ուշագրավ է, որ մեզ հետ զրուցող մարդկանց հատկապես զարմացնում է ՔՊ-ի «թքած ունենալու» մոտեցումը՝ ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ դաժան սպանության ֆոնին։ Հանրության լայն շերտերը այս դեպքը համարում են որպես քաղաքական սպանություն և դրա պատասխանատվությունը դնում հենց իշխող ուժի վրա։ Իշխանությունն էլ լավ է հասկանում, որ այս սպանությունները շատ վատ հետևանք են ունեցել ՔՊ-ի ռեյտինգի վրա, և դռնեդուռ ընկած՝ փորձում են ձայներ հավաքել, խոստումներ ստանալ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան