Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանովԻրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայողՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ ԳևորգյանԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրըՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԻրանում նշել են ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու պայմաններըՄտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեքՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ինԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումը վերափոխումների է ենթարկվել, որն առաջիկայում կդրսևորվիՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղան մահացել էՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելըԱրագածոտնի մարզում ճանապարհի ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելով հողաթմբինՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համար

Այս ողջ մղձավանջի համար չէր «մանդատ» տրվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այս էլ որերորդ անգամ հայտարարում է, թե 2026-ին ժողովուրդը երկարեցնելու է ՔՊ-ի մանդատը, քանի որ «խաղաղության օրակարգի հեղինակը ժողովուրդն է»: Հա, ու միայն Փաշինյանը չի նման հայտարարություն անում, ՔՊ-ի քարոզիչների «երգչախումբը», բնականաբար, իր կուսառաջնորդի «ասեղը» բռնած, նույն թելն է «թելում» առ այն, թե իրենք հաջորդ ընտրություններում արդեն հաղթել են, արդեն վերընտրվել են, ու, առհասարակ, ոչ մեկը հանկարծ «չշշկռի»: Լսեք, իսկ միգուցե ընդհանրապես ընտրություններ չանե՞նք: Ի՜նչ մի թիթիզություն է դա, ի լրումն՝ բյուջետային միջոցների անիմաստ ծախս, եթե այս գլխից մրճակիր Փաշինյանը բոլորի փոխարեն որոշել է, որ ինքն ինչ անում կամ չի անում, հենց դա է «ժողովրդի ուզածը»:

Լավ, այս անխուսափելի սարկազմից սահուն անցնենք փաշինյանական վերոմեջբերյալ մոտեցման վերաբերյալ կոնկրետ դիտարկումներին: Ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի ու նրա կուսակիցների կողմից հրապարակայնորեն ընդգծվող պնդումները, թե 2026-ին «ժողովուրդը երկարեցնելու է ՔՊ-ի մանդատը»: Իսկ վկայում են դրանք հայտարարության հեղինակին համակած խորին անվստահության և իշխանությունը կորցնելու հողի վրա ունեցած սաստիկ վախերի մասին: Իրապես ինքնավստահ ղեկավարն ու քաղաքական ուժը առիթ-անառիթ, անդադար նման հայտարարություններ անելու անհրաժեշտություն չունի:

Բայց հոգեբանությունը՝ դեռ մի կողմ:

Շատ ավելի հետաքրքիր է Փաշինյանի կիրառած երկպարույր մանիպուլ յացիան: Նախ՝ նա այնպես է կառուցում իր հայտարարությունը, որ պատասխանատվությունը գցի իր վրայից ու ամեն ինչ բարդի ժողովրդի վրա, իր իսկ բառամթերքով՝ հետևանքներն ու դրանց համար պատասխանատվությունը գցի ժողովրդի «գրպանը»: Եթե ինչ-որ բան կամ ամեն ինչ այնպես չլինի, ինչպես ինքը ներկայացնում է, ապա կելնի ու կասի, թե «դուք այդպես ցանկացաք, դա ձեր ուզածն էր...»: Այս 7-8 տարվա մեջ քանի անգամ է այդ մանիպուլ յատիվ հնարքը կիրառել: Չէ, բայց պետք է այդ առումով արժանին մատուցել Փաշինյանին: Տեսեք, նա ոչ միայն չեղած տեղը «խաղաղություն» է ծախում ժողովրդի վրա, այլև դա անում է այնպիսի տոնայնությամբ ու արտահայտություններով, որ այդ ամենը, իբր, ժողովրդի ուզածն է:

Երկրորդը. Փաշինյանի նման հայտարարությունը բացեիբաց վկայում է այն մասին, որ նա արդեն իր մեջ վերջնականորեն որոշել է, որ համատարած ու ամենավայրագ եղանակներով բռնանալու է ժողովրդի կամքի արտահայտության վրա, գերադրական աստիճանի չարաշահելու է վարչական ռեսուրսները, ռեպրեսիվ մարմինների միջոցով համատարած հետապնդելու է հասարակությանը և ընդդիմադիր ուժերին: Մի խոսքով՝ բռնատիրական ամբողջ գործիքակազմով ու իր ամեն բջիջով մինչև վերջ կառչած է մնալու իշխանությունից, այն ոչ մի պարագայում հոժար կամքով չի թողնելու:

Նրա այդ մոտիվացիայի շարժառիթներն արդեն շատերի համար են պարզ տեսանելի...

Եթե նպատակը կեղծիքները չլինեին, կարող էր ասել, օրինակ՝ «մենք շատ ենք ցանկանում, որ ժողովուրդը երկարեցնի մեր մանդատը», այլ ոչ թե՝ առարկություն չհանդուրժող տոնով կպնդեր, թե ժողովուրդը երկարեցնելու է:

Լավ, իսկ այդ ո՞նց են որոշել, թե ժողովուրդը դա է ուզում, կամ ժողովուրդը երկարեցնելու է «մանդատը»: Եթե Փաշինյանն առաջնորդվում է 2021 թվականով, ապա 2021-ին ժողովուրդը դրա համար չի ձայն (մանդատ) տվել: Եթե անգամ ինքներս մեզ վերջացած միամիտի տեղ դնելով՝ մի պահ մոռանանք 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահումը, այլևայլ կեղծիքներն ու հալած յուղի տեղ ընդունենք, որ այն ժամանակ Փաշինյանն ու ՔՊ-ն անարատ մանդատ են ստացել, էլի հարցեր շատ կմնան: Նախ՝ նման դեպքերում բացարձակապես սխալ է «ժողովուրդ» եզրույթի գործածությունը, որովհետև քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից քիչ ավելին, ապա ՔՊ-ի օգտին էլ պաշտոնապես հայտարարվել է այդ «կեսից քիչ ավելիի»... կեսից քիչ ավելին: Պարզ ասած՝ մանդատ տվողները (պաշտոնապես) եղել են ժողովրդի կեսի կեսը, դա՝ լավագույն դեպքում: Իսկ հիմա հաստատ այդ կեսի կեսի կեսն էլ չի մնացել, որ պատրաստ կլինի քվե տալ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին:

Բայց ամենից կարևորը. 2021 թվականին «ժողովուրդը» ինչի՞ համար է մանդատ տվել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Եթե հակիրճ, ապա քվեարկողները (քանի տոկոսն էլ լինեն) 2021-ից (իրականում՝ 2020-ից) բացահայտ շարունակվող այս մղձավանջի համար չեն քվե տվել: Մի՞թե նրա համար է մանդատ տրվել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ուրանան Արցախը, ապա շրջափակման մատնեն Արցախը, ապա դառնան Արցախի տոտալ հայաթափման համահեղինակը: Մի՞թե 150 հազար մեր հայրենակիցներին բռնագաղթի ենթարկելու, գաղթականացնելու համար էին մարդիկ Փաշինյանին ձայն տվել: Ո՛չ, երիցս՝ ո՛չ: Մի՞թե քպականների՝ անձնական հարստացման ու բյուջետային միջոցները մսխելու համար էին քվե տվել: Ո՛չ: Մի՞թե աղքատության խորացման համար էին քվե տվել: Ո՛չ:

Ավելին, 2021-ին էլ էին Փաշինյանին... խաղաղության համար քվե տվել: Այո: Բայց մե՞ջն ինչ. 2021-24 թվականների միջակայքում Փաշինյանն ու իր ՔՊ-ն քանի՞ ռազմական բախում, «մինի-պատերազմ» ու քանի՜ հարյուր նոր զոհեր ու վիրավորներ, տարածքային նոր կորուստներ, թշնամական հարձակումների նոր վտանգներ բերեցին ժողովրդի ու երկրի գլխին: Եվ ո՞վ կարող է վստահ լինել, որ Արցախն ուրացողը այլ տարածքներ էլ չի ուրանա... Դրա՞ համար է պետք «մանդատի երկարեցումը»:

Է՛լ ավելին, Փաշինյանի նախընտրական ծրագրում, ինչպեսև՝ կառավարության գործունեության ծրագրում (նորմատիվ ակտ է՝ կառավարության որոշմամբ հաստատված) հստակ ընդգծված էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման դրույթը, Արցախի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունը, որոնք ուղղակիորեն չեն կատարվել Փաշինյանի ու իր կառավարության կողմից:

Ու հիմա, իր իսկ խոստումները դրժած, իր իսկ կառավարության ծրագիրը «գետնի վրա» ոչնչացրած, այդ ամենի համար ոչ մի միլիմետր պատասխանատվություն չկրած, շարունակաբար հրապարակավ կեղծող, մանիպուլացնող (մնացածը չասենք) Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե... ժողովուրդն իր մանդատը երկարեցնելու է:

Ի դեպ, ԵԽԽՎ-ում նախօրեին ունեցած ելույթում էլ Փաշինյանը հայտարարեց, թե «..մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն, ըստ էության, անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ: Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է հետընտրական պրոցես հասկացությունը...»:

Սա մի առանձին «կինո» է, իհարկե: Բայց Փաշինյանը լռել է այն մասին (ինչպիսի՜ համեստություն), որ իսկական հետընտրական «պրոցեսները» հենց իր պաշտոնավարման շրջանում են լինում, հենց իր իշխանավարման շրջանում են «մի շարք համայնքներում հաղթած ընդդիմադիրները» ընտրություններից անմիջապես հետո ենթարկվել այլազան հալածանքների՝ բռնաճնշումների, շանտաժի, կալանավորվել են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոշ դեպքերում անտեսվել է ընտրողների քվեն, որոշ դեպքերում՝ նոր ընտրություններ են նշանակվել:

Սա՛ է փաշինյանական «եվրո-ժողովրդավարության» բնութագիրը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում