ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանան ազգային վարորդական վկայականով անարգել երթևեկել
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը սեպտեմբերի 30-ին ընդունել է էմիրությունների փոխվարչապետ-ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ողջունելով Արփինե Սարգսյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն ու ընդգծել, որ առկա են երկու գերատեսչությունների միջև համագործակցությունն առավել սերտացնելու և զարգացնելու հեռանկարներ։
Հայաստանի ներքին գործերի նախարարը ևս, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է երկու պետությունների ներքին գործերի համակարգերի միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։
Արփինե Սարգսյանն ընդգծել է ԱՄԷ-ի մեծ դերը այս տարվա հունիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարևոր հարթակ ապահովելու գործում և շնորհակալություն հայտնել։
Քննարկման առարկա են դարձել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցության ընդլայմանը վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվել են պատվիրակությունների փոխադարձ այցեր կազմակերպել և դրանց հիման վրա համագործակցության օրակարգ մշակել։
Հանդիպումը նշանավորվել է կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։
Փոխադարձության սկզբունքի վրա հիմված հուշագիրը վերաբերում է երկու պետությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը, այն է՝ ոչ բնակության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող են իրենց ազգային վարորդական իրավունքի վկայականով անարգել երթևեկել այդ պետության տարածքում, իսկ բնակության նպատակով գտնվելու պարագայում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձն ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:
Արփինե Սարգսյանն ու շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը առանձնահատուկ կարևորել են հուշագիրը և ընդգծել, որ այն դրական քայլ է ներքին գործերի նախարարությունների համագործակցության ամրապնդման առումով և միտված է երկու պետությունների քաղաքացիներին ավելորդ անհարմարությունից ազատելուն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...