Առաջիկայում պղնձի, ոսկու և մոլիբդենի պահանջարկը գնալով ավելանալու է. Վարդան Ջհանյան
Աշխարհում նկատվող տենդեցները և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջիկայում պղնձի, ոսկու և մոլիբդենի պահանջարկը գնալով ավելանալու է: Այս մասին Ծաղկաձորում մեկնարկած «Հանքաբերդյունաբերական ֆորում 2025»-ի ընթացքում ասաց «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը:
Նա նկատեց, որ այդ առումով Հայաստանը գտնվում է շահեկան դիրքերում, քանի որ հարուստ է նշված օգտակար հանածոներով:
Ըստ Ջհանյանի՝ նշված առաջիկա տենդեցները բերելու են նրան, որ պղնձի պահանջարկը և արտահանման ծավալները գերազանցելու են նավթի պահանջարկին և արտահանման ծավալներին:
«Միայն այս երեք մետաղների (պղինձ, մոլիբդեն եւ ոսկի) շնորհիվ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը կարող է 5-6 տարվա ընթացքում ապահովել ավելի քան 3 միլիարդ դոլարի արտահանում։ Սա ավելին է, քան Հայաստանի ամբողջ արտահանման ծավալը 2021թ․։ Մեր ոլորտն ունի այնպիսի հսկայական արտահանման ներուժ, ինչպիսին չունի Հայաստանի ոչ մի այլ ոլորտ»,- նշել է նա։
Ըստ նրա՝ ճիշտ մոտեցման դեպքում կարելի է հասնել դրական առեւտրային հաշվեկշռի, որը կհանգեցնի բարձր տնտեսական ցուցանիշների եւ բնակչության բարեկեցության աճի։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան