Թուրքիայում ձերբակալվել է իսրայելական գաղտնի ծառայության հետ համագործակցող անձը
Թուրքիայի «Ազգային հետախուզական կազմակերպությունը» (MİT) Ստամբուլի գլխավոր դատախազության և ոստիկանության հակաահաբեկչական բաժնի հետ համատեղ իրականացրած գործողության արդյունքում ձերբակալել է Իսրայելի «Մոսադ» (MOSSAD) գաղտնի ծառայության հետ համագորածկցող Սերքան Չիչեք անունով անձին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հետախուզական տվյալներով՝ Չիչեքը կապ է ունեցել Իսրայելի առցանց գործողությունների կենտրոնի անդամ Ֆայսալ Ռաշիդի հետ և վերջինիս հանձնարարությամբ փորձել է տեղեկություններ հավաքել Ստամբուլում ապրող, Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականությանը դեմ հանդես եկող պաղեստինցի ակտիվիստի մասին։
Չիչեքը, որի իրական անունը Մուհամմեդ Ֆաթիհ Քելեշ է, նախկինում զբաղվել է բիզնեսով, սակայն ֆինանսական խնդիրներից հետո սկսել է մասնավոր դետեկտիվ գործունեություն։ 2020-ին նա հիմնադրել է «Pandora Dedektifliği» ընկերությունը։
Հետաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նա համագործակցել է արդեն իսկ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով դատապարտված Մուսա Քուշի և փաստաբան Թուղրուլհան Դիփի հետ։ Ռաշիդը Չիչեքին առաջարկել էր 4-օրյա հետախուզական աշխատանք՝ դրա դիմաց վերջինս վճարել էր 4 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան