Ուշիմ աշակերտի պես, Ալիևի առջև կքած. Փաշինյանը` Դանիայում
Երեկ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Մեղմ ասած՝ տեսարանը, որի տեսանյութը տարածել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, գարշելի էր։ Նույնիսկ անաչառ դիտորդի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը ուշիմ աշակերտի պես նստել է չռված Ալիևի դիմաց և խելոք լսում է նրա բոլոր հանձնարարականները։ Վաղուց այլևս զարմանալի չէ, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է խեղճացած երեխայի կամ խամաճիկի պես․ ժպտում է անհեթեթ և որևէ կերպ հայկական շահերն առաջ մղել չի պատրաստվում։
Կոպենհագենում կայացած հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերն ընդգծել են վաշինգտոնյան պայմանավորվածությունների նշանակալիությունը, վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ «Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրականացման առաջընթացը, մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Իշխանական քարոզչամեքենան փորձում է այս հանդիպումը ևս մեկ դիվանագիտական ձեռքբերում ներկայացնել, մինչդեռ իրականում ակնհայտ է, որ սուրճի սեղանի մոտ ընդամենը մի քանի րոպե մտքեր են փոխանակել։ Ավելի ճիշտ՝ Ալիևը խոսել է, Փաշինյանը լսել, և ընդամենը այսքանը։ Որևէ նշանակալի իրադարձություն կամ պայմանավորվածություն այս հանդիպումից սպասել չարժե։ Ավելին, Ադրբեջանից առայժմ որևէ հստակ պայմանավորվածության կատարում նույնպես սպասել պետք չէ․ այդ երկիրը շարունակում է առաջ մղել իր նախապայմանները և որևէ կերպ չի թուլացրել ռազմատենչ հռետորաբանությունը։
Նանե Առուստամյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...