Սլովենիայում կստեղծվի Եվրոպայի ամենամեծ լողացող արևային կայանը
Սլովենիան պատրաստվում է կարևոր քայլի դեպի վերականգնվող էներգետիկայի զարգացում․ երկրի հյուսիսում գտնվող Շոշտան քաղաքի մոտ, նախկին շագանակագույն ածխի արդյունահանման գոտում տեղակայված Դրուժմիրյե լճի վրա նախատեսվում է կառուցել 140 ՄՎտ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայան։
Նախագծի ներդրումները կկազմեն շուրջ 116,6 մլն դոլար։ Ֆինանսավորումը ապահովում է ազգային էներգետիկ ընկերությունը HSE, որը կպահպանի լիարժեք սեփականության իրավունքը, իսկ կառավարմամբ զբաղվելու է դրա դուստր կազմակերպությունը։
Կայանը կզբաղեցնի լճի մակերեսի մոտ կեսը և տարեկան կարտադրի մինչև 140 ԳՎտ·ժ էլեկտրաէներգիա, ինչը բավարար կլինի մոտ 35 հազար ընտանիքի կարիքները ապահովելու համար։ Շինարարության մեկնարկը նախատեսված է 2026 թվականի երրորդ եռամսյակում, իսկ շահագործման հանձնման ժամկետը՝ 2027-ի սկզբին։ Կայանը կդառնա Եվրոպայի ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը՝ գերազանցելով Ֆրանսիայի գործող ռեկորդը՝ 74,3 ՄՎտ։
Միևնույն ժամանակ HSE-ն բանակցում է տեղական իշխանությունների հետ․ նախատեսվում է լճի ափամերձ գոտին վերափոխել բնակիչների համար հանգստի տարածքի՝ համատեղելով կանաչ էներգետիկայի զարգացումը և հասարակական ենթակառուցվածքների բարելավումը։
2025 թվականի կեսերին Սլովենիայում արևային էներգետիկայի տեղակայված հզորությունը հասել էր շուրջ 1,5 ԳՎտ-ի, սակայն խոշոր նախագծերը դեռևս հազվադեպ էին։ Դրուժմիրյեի լողացող կայանը կլինի կարևոր քայլ դեպի մեծածավալ արևային կայանքներ և օրինակ կծառայի երկրի ապագա համայնքային ծրագրերի համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան