Սրբուհի Գալյանի ծանր հրետանին պատրաստվում է լքել նախարարությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեկ տարի առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 28-ամյա Ներսես Զեյնալյանին նշանակեց իր խորհրդական։ Զեյնալյանն աշխատել է Պետեկամուտների կոմիտեում, այժմ դասախոսում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Նաեւ Գալյանի լիազորված անձն է ԲԴԽ-ում, նա դատավորների դեմ նախարարության հարուցած վարույթներն է պաշտպանում ԲԴԽ-ում։
Զեյնալյանը, չնայած երիտասարդ տարիքին, համարվում է նախարարության ծանր հրետանին` իր գործի գիտակ։ Դրանով են բացատրում, որ նրա ուսերին է դրված դատավորներին պատժելու ծանր գործը պաշտպանելը։
Մենք տեղեկացանք, որ Ներսես Զեյնալյանը դիմել է դատավորների մրցույթին մասնակցելու համար, հոկտեմբերի 2-ին ԲԴԽ-ում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 հոգի, նրանցից մեկը Ներսես Զեյնալյանն է։ Դեռեւս հայտնի չէ՝ նա որակավորման հաջորդ փուլ անցել է, թե՝ ոչ:
Մենք փորձեցինք զրուցել նրա հետ, հարցրինք՝ ինչու է որոշել դատավոր դառնալ, Զեյնալյանը հրաժարվեց պատասխանել. «Չեմ մեկնաբանում»։
Նա, ըստ ամենայնի, կնշանակվի դատավոր, իսկ թե ով է նրան փոխարինելու, ներկայացնելով արդարադատության նախարարության հարուցած վարույթներն ընդդեմ դատավորների, ԲԴԽ-ում, հայտնի չէ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան