Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանովԻրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայողՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ ԳևորգյանԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրըՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԻրանում նշել են ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու պայմաններըՄտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեքՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ինԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումը վերափոխումների է ենթարկվել, որն առաջիկայում կդրսևորվիՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղան մահացել էՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելըԱրագածոտնի մարզում ճանապարհի ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելով հողաթմբինՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համար

«Ցանկացած խոստում, որն իշխող ուժը տվել է, տապալված է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխող քաղաքական թիմը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, տպավորություն է, թե արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Տարածված կարծիքն այն է, որ նախընտրական փուլում նրա հիմնական խաղաթուղթը լինելու է իրենց «հաստատած» խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իսկ հնարավո՞ր է հասարակությանը համոզել այս «խաղաղությամբ»։ Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով, քաղաքականությունն ընդհանրապես, իսկ նախընտրական ծրագիր ասվածը հատկապես պետք է դիտարկել որպես պրոդուկտ, որը քաղաքական ուժերն առաջարկում են ժողովրդին։ «Պետք է համոզեն, որ այն կենսունակ է, լավն է, դրական և բարերար ազդեցություն կունենա ժողովրդի կյանքի, կենցաղի, պետության ապագայի վրա։ Ցանկացած խոստում, որն իշխող ուժը տվել է, կարելի է ասել, որ տապալված է։ Կառավարության ծրագրում կամ նախընտրական ծրագրում չկա որևէ կետ, որտեղ կարելի է համարել, որ հասել են հաջողության։ Ընդ որում՝ խոսքը միայն մեկ ժամկետով իշխանության մասին չէ, այլ յոթ տարվա իշխանության։ Հիմա վերջին «փամփուշտը» մնացել է խաղաղության գործընթաց ասվածը, որը պետք է հասարակությանը մատուցել միայն դրական, ձեռքբերումների լույսի ներքո, ինչն էլ անում են։ Պատահական չէ, որ մեղադրանքներին ի պատասխան, թե կառավարությունն իր ծրագրով սահմանած որևէ նպատակ չի իրագործել, ասում են՝ այնտեղ կետ կա, որտեղ մեր գերագույն նպատակ համարել ենք խաղաղության օրակարգը և դրան հասել ենք։ Սա ինչ է, եթե ոչ նախընտրական կամ ընտրական տեխնոլոգիա, որի նպատակն է հասարակությանը տեղեկացնել ձեռքբերման մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։ Ընդգծում է՝ ամբողջ իշխանական, մերձիշխանական մեդիան լցված է «խաղաղության օրակարգը» լավագույն լույսի ներքո ներկայացնելու նյութերով, պատմում են, թե որքան լավ է լինելու, մարդիկ որքան լավ են ապրելու։ «Կարծես երջանկության տարածաշրջան նկարագրեն։ Ի՞նչ է այս տեսանկյունից ասում դասական կոնֆլիկտաբանությունը։ Այն ասում է, որ հակամարտությունը հնարավոր չէ ավարտել առանց ժողովուրդների մասնակցության։ Այստեղ ունենք իշխող էլիտաների միջև պայմանավորվածություն, որտեղ արտահայտված չեն ժողովրդի ուղղակի կամքը և ցանկությունները։ Դրանք արտահայտվելու էին տարբեր լսումների, ժողովրդական, նաև ուղեղային կենտրոնների միջոցով, ընդ որում՝ միայն իշխանական ուղեղային կենտրոնների մասին չէ խոսքը, որոնք, բնականաբար, բացառապես իշխանական թեզեր են գեներացնելու, այլ ամբողջ դաշտի, ասել է թե՝ ընդդիմադիր, ծայրահեղ ընդդիմադիր, լոյալ խմբեր, այսինքն՝ հասարակության բոլոր խմբերի ներառմամբ ձևավորված օրակարգ պետք է լիներ։ Ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում նման խնդիր չի դրվել, և այս համաձայնությունը կարելի է բնորոշել որպես միայն էլիտաների միջև համաձայնություն։ Սա վկայում է այն մասին, որ այն չի կարող լինել կենսունակ, ապահովված չեն հակամարտության օբյեկտի իրավունքները. հակամարտության օբյեկտը Լեռնային Ղարաբաղն էր և դրա բնիկ բնակչությունը։ Արցախի հայության հիմնարար իրավունքները և հիմնարար շահերը որևէ կերպ շոշափված չեն, ինչը նշանակում է, որ կոնֆլիկտը ոչ թե համակողմանի լուծման է ենթարկվել, այլ այն սառեցվել է, կամ տարածաշրջանում ձեռք է բերվում նոր ստատուս-քվո։ Նոր ստատուս-քվոն, ըստ էության, ձեռնտու է հատկապես Ադրբեջանին և Թուրքիային, որոնք լուծելու որոշակի խնդիրներ ունեն տարածաշրջանում, այդ թվում՝ նաև Ադրբեջանում ձևավորված նոր քաղաքական նարատիվը, որ Ադրբեջանը պետք է դառնա տարածաշրջանային նոր ենթահեգեմոն կամ նոր ռեգիոնալ տերություն։ Այս խնդիրները լուծելու համար է, որ այս պահին իրենց անհրաժեշտ է Հայաստանի հետ ունենալ այսպիսի մի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա Հայաստանի նախկին ազդեցության, ձևավորված բալանսի հաշվին մեծացնել սեփական ազդեցությունը և սեփական շահերի օգտին շրջել տարածաշրջանում ձևավորված դիսբալանսը»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ ինչպիսի՞ն է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի նման «հանգուցալուծումը» միջազգային հանրության, տարբեր պետությունների դիտանկյունից։ Չէ որ նաև կարծիք կա, որ մեր կոնֆլիկտը նրանց համար հերթական «գլխացավանքն» էր, որից ազատվեցին։ Քաղաքագետի կարծիքով, սա պետք է դիտարկենք դասական ռեալիզմի տեսանկյունից։ ««Գլխացավանքներ» միջազգային հարաբերություններում գոյություն չունեն։ Կան խնդիրներ, որոնք ստեղծում են հնարավորություններ և մարտահրավերներ։ Թեպետ խոսույթային մակարդակում կարող են արտահայտվել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները գլխացավանք էին և այլն, բայց իրականում այն ձևավորել էր որոշակի կոնֆիգուրացիա, որի շրջանակում տվ յալ պահին գործող միջազգային կարգի սահմաններում որոշ պետություններ ունեին իրենց հիմնարար շահերը՝ հենց այդ ձևավորված ստատուս-քվոյի ներքո։ Միջազգային հարաբերությունները ոչ թե բարի կամքի, այլ շահերի մասին են։ Շահերի փոփոխությունը առաջ բերեց նոր կոնֆիգուրացիայի ձևավորման խնդիր, և այդ ճանապարհին յուրաքանչյուր պետություն փորձում է լուծել իր առջև դրված խնդիրը։ Խոսում ենք այն պետությունների մասին, որոնք հատկապես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ունեն հիմնարար խնդիրներ՝ անվտանգային, լոգիստիկ, էներգետիկ, տնտեսական խնդիրներ։ Դրանք սպասարկելու համար անհրաժեշտ էին նոր պայմաններ և նոր ստատուսքվո տարածաշրջանում։ Վերջիններն էլ առաջացրեցին Ադրբեջանի գործողությունների հանդեպ լուռ համաձայնություն։ Միջազգային հարաբերությունները հարափոփոխ հարաբերություններ են, ինչպես ցանկացած մարդկային հարաբերություններ։ Դրանք կարող են անընդհատ փոփոխման ենթարկվել, ինչպես և աշխարհում հաստատված կարգերը կարող են անընդհատ դեֆորմացիայի, փոխակերպումների ենթարկվել և առաջացնել նոր շահային գոտիներ։ Ձևավորված այն կոնֆիգուրացիան, որն ունենք այս պահին, երաշխիք չէ, որ դրա շուրջ միջազգային կոնսենսուսը կարող է պահպանվել։ Հաճախ խոսում ենք միջազգային հանրության մասին։ Այն ևս շոշափում է շահեր, մեզ պարբերաբար ներկայացնում է հումանիտար խնդիրները, մարդու իրավունքները և այլն։ Սրանք գործիքներն են այդ շահերը սպասարկելու համար»,-հավելում է նա։

Խաղաղության գաղափարը գործող թիմի համար ամփոփվում է այն իրողության մեջ, որ սահմանին զինվոր չի զոհվում, խաղաղության համատեքստում կրճատում են ժամկետային զինծառայության ժամկետը և չեն ավելացնում ռազմական ոլորտին հատկացվող բյուջեն, Զինված ուժերին հասցվող հարվածները չեն դադարում։ Ադրբեջանի գործողությունները մեզ ցույց են տալիս, որ նրա պատկերացրած խաղաղությունն այլ տեսք ունի։ Նրանք շարունակում են զինվել, նախապայմաններ առաջադրել Հայաստանին։ «Բանակը ցանկացած երկրի անվտանգային համակարգի հիմնասյունն է. երբ խոսում ենք խաղաղության մասին, առաջին հերթին պետք է նկատի ունենանք բանակը։ Այսօր քարոզվում է, որ բանակը պետք է լինի անվտանգային կոնցեպտի ամենավերջին հատվածում։ Սա կեղծ, չաշխատող նարատիվ է։ Աշխարհում չկա այնպիսի երկիր, որտեղ այս նարատիվը գործնականում կարող ենք տեսնել։ Նույնիսկ Շվեյցարիան, որը համարվում է աշխարհի ամենախաղաղ պետություններից մեկը, գործնականում կարող է համարվել նաև ամենառազմականացված երկրներից մեկը։ Նույնը կարող ենք ասել Սինգապուրի մասին. մոդեռնիզացման և բանակային կոնցեպտի առումով բավականին ակտիվորեն աշխատում է իր ռազմական անվտանգության վրա։ Ընդ որում՝ Շվեյցարիայի շրջապատում չկան այնպիսի թշնամիներ, որոնք երբևէ խնդիր են դրել իրենց առաջ ոչնչացնելու Շվեյցարիան։ Հայաստանի պարագայում նույնիսկ հարատև խաղաղության երաշխիքների դեպքում դրանց կենտրոնական մասում բանակն է։ Խոսում ենք տարածաշրջանային կամ գլոբալ ուժերի հավասարակշռության մասին, ինչպե՞ս են այդ հավասարակշռությունը ապահովում կամ պահպանում։ Դա միայն տնտեսության, քաղաքական կամ դիվանագիտական հավասարակշռման միջոցով չի արվում։ Առաջին հերթին ռազմական ուժերի հավասարակշռման միջոցով է տեղի ունենում, երբ որևէ պետություն չի մտածում նույնիսկ քեզ հարվածելու մասին։ Երբ քո նկատմամբ երբևէ թշնամաբար տրամադրված կողմն այլևս չի մտածում հարցերը կարգավորել ռազմական ճանապարհով, որովհետև դա ձեռնտու չէ, առաջին պլան է գալիս անվտանգային համակարգում դիվանագիտության դերը և նշանակությունը։ Պատճառահետևանքային կապն ասում է, որ այստեղ բանալին ոչ թե դիվանագիտությունն էր, այլ քո ռազմական ներուժը, որը քո դիվանագիտությունը դարձրեց կենսունակ։ Հետևաբար, կարծում եմ, որ Հայաստանում գեներացվող նարատիվները կեղծ են, անհիմն։ Դա ապացուցում է նաև Ադրբեջանի վարքագիծը, ինչն ուղիղ ազդակ է այն մասին, որ Ադրբեջանը խաղաղությունը պատկերացնում է՝ իր համար ամրագրելով թելադրողի կարգավիճակ և հարևան պետությունների նկատմամբ ունենալով գերակայություն։ Այդ գերակայությունը Ադրբեջանում պատկերացնում են ոչ թե դիվանագիտությամբ կամ տնտեսությամբ, այլ հենց ռազմական ներուժի մոդեռնիզացմամբ, հզորացմամբ։ Ադրբեջանը զինվում է, վերազինվում, մոդեռնիզացնում է իր ռազմական ուժերը։ Սա վկայում է այն մասին, որ ոչ թե այդ երկիրը պատրաստվում է մեզ հետ արդար խաղաղության, այլ պատրաստվում է մեզ հետ թելադրողի դիրքերից խաղաղության»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում