Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Կգտնե՞նք ուժ՝ մի կողմ դնելու տարակարծությունները, որպեսզի կարողանանք կանխել սպառնացող զարգացումները

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Երեկ հանրային դաշտում շատերը արդարացիորեն դատապարտեցին Միքայել Աջապահյանի ակնհայտ ապօրինի ազատազրկումը։ Պարզից էլ պարզ է՝ Միքայել արքեպիսկոպոսի ազատազրկումը իշխանության կողմից հենց հանրային կարծիքի ու խոսքի ազատության նկատմամբ ցենզուրայի սահմանման ակներև քայլ է։

Գերագույն գլխավոր «ստատուսագիրը» մի քանի խնդիր է փորձում լուծել այդ քայլով։ Նա հստակ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել հանրային դաշտում ու մեր երկրում։ Նա փորձում է սահմանափակել ազատ խոսքն ու այլակարծությունն առհասարակ։ Կարծիքները կարող են լինել շատ տարբեր, մեզանից շատերը կարող են չկիսել այդ կարծիքները, քննադատել դրանք, բայց մարդը չի կարող իր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ զրկվել, որովհետև ԿԱՐԾԻՔ է արտահայտել։ Ազատությունից զրկվում են բուն արարքի համար, բայց ոչ անշառ, միգուցե և ոչ ընդունելի, բայց ընդամենը կարծիքի համար։ Սա վախի սերմանման հարցում կարևոր «տուֆաքար» էր, որը երեկ դրեց «ստատուսագիրը», ով համատեղության կարգով ԴԵՌԵւՍ ՀՀ վարչապետ է։

Հանրային դաշտում վախի մթնոլորտի սերմանումը կարևոր է «Քանդենք պետությունը» կուսակցության համար, որովհետև «Պատերազմը՝ խաղաղություն է։ Ազատությունը՝ ստրկություն է։ Տգիտությունը՝ ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերով առաջնորդվողները չեն կարող հաջողել, եթե չսահմանափակեն հանրային այլակարծությունը։

Փաշինյանը, ով հստակ լծված է պետության կազմաքանդման գործին, հասկանում է, որ ադրբեջանական մոդելի պետությունը Հայաստանում չի կարող կառուցել, որովհետև հենց նույն հանրային դաշտում մարդկանց մեծ մասը չի խորշում ասել ճշմարտությունը, խոսել փաստերով, բերել հակափաստարկներ։ Այս առումով՝ նա ուղերձ է տալիս բոլոր հանրային գործիչներին, որ՝ «տեսեք, եթե ինձ խանգարեք, ես առանց որևէ պատճառի ձեզ կզրկեմ ազատությունից»։

Այս իրավիճակում առանձնահատուկ կարևորվում է հանրային՝ ակտիվ, ոչ ակտիվ, քաղաքական ու միգուցե ոչ այնքան քաղաքական գործիչների խոհեմության հարցը։ Կգտնե՞նք մենք ուժ, կամք ու հեռատեսություն՝ մի կողմ դնելու գաղափարական, հաճախ նաև անձնական տարակարծությունները, որպեսզի կարողանանք կանխել բոլորիս՝ անձնապես և մեր պետությանը՝ ընդհանուր առմամբ սպառնացող աղետալի զարգացումները։ Այս հարցի պատասխանից է կախված՝ կհաջողի «Քանդենք պետությունը» ուժը, թե ոչ։ Միքայել արքեպիսկոպոսի դեպքը ցույց է տալիս հանրային գործչի գլխին կախված սպառնալիքը։ Արդեն սա հասկանալու ու ըստ այդմ գործելու պահն է եկել մյուսներիս համար…»: