Փաշինյանը մոբիլիզացնում է քահանաներին. հին պլանը` նոր խաղացողներով. Armlur.am
ArmLur.am-ին հասած տեղեկություններով` իշխանական վերնախավում կրկին հասունանում է վտանգավոր ծրագիր, որն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներսից քայքայմանը։ Նիկոլ Փաշինյանը, մտադիր է մինչև այս տարվա դեկտեմբեր իրականացնել խորհրդանշական քայլերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որի նպատակն է «ազատել վեհարանը» Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդից։
Այս անգամ Փաշինյանը, ըստ իշխանական աղբյուրների, ուղիղ կամ միջնորդավորված ակտիվորեն մոտիվացնում է որոշ հոգևորականների, որպեսզի վերջիններս միանան իրեն և նույնիսկ առաջնորդեն Կաթողիկոսի գահընկեցության երթը։
Գուգարաց թեմից արդեն երեք հոգևորականներ իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին՝ Տեր Արամը, Տեր Թադեն և Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Նրանց մասնակցությամբ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իբր իր նախաձեռնությունը նաև եկեղեցական շրջանակներում է ընդունելի։
Սակայն, ինչպես նկատում են եկեղեցական իրավունքի մասնագետները, Փաշինյանի այս ծրագիրը ունի լուրջ կառուցվածքային խոչընդոտներ։ Բանն այն է, որ նշված երեք հոգևորականներն էլ ամուսնացյալ քահանաներ են, և ըստ կանոնակարգերի՝ նրանք չեն կարող լինել ո՛չ կաթողիկոսի տեղապահ, ո՛չ էլ կաթողիկոսի թեկնածու։ Ըստ եկեղեցու կանոնագրքի՝ նման կարգավիճակին կարող են հավակնել միայն կուսակրոն, արքեպիսկոպոսի աստիճան ունեցող հոգևորականները։
Այդպիսով, եթե նույնիսկ Փաշինյանին հաջողվի հասնել Գարեգին Երկրորդի հրաժարականին կամ վեհարանի շրջապատում լարվածություն ստեղծելուն, այնուամենայնիվ նա կանգնելու է անհաղթահարելի խնդրի առաջ՝ չունենալով համապատասխան թեկնածու, որը կարող է ստանձնել եկեղեցու առաջնորդի պաշտոնը։
Եկեղեցական շրջանակներում այս նախաձեռնությունը որակում են ոչ միայն անհեռատես, այլև վտանգավոր քայլ՝ ուղղված ազգային ինքնության հիմքերից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան