Աջապահյանի կալանավորումը չարդարացրեց իշխանության հաշվարկները
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելով և բանտարկելով, փաշինյանական իշխանությանը թվում էր, թե կկարողանա լռեցնել նրան և առաջ տանել սեփական ցանկությունները: Բայց և Սրբազանի վերջին նամակը վկայում է, որ փաշինյանական իշխանությունը առնվազն ձախողվել է իր այս հաշվարկներում:
«Այս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից և բացարձակ ոչնչություններից և իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի և շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի և անհետ կորածների ու գերիների առկայության հետ: Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը, թեև որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրև է թվալու: Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչև այսօր»,- նշել է Աջապահյանը, ով արդեն 100 օր բանտարկված է և չի կարողացել մասնակցել նաև Գյումրիի օրվա միջոցառումներին:
Թերևս դա էր պատճառը, որ Գյումրիի օրվա միջոցառումներին իշխող քպականներից շատ քչերն էին հանդգնել հայտնվել Գյումրիում, այն էլ հանդիպել են միայն իրենց մերձավորների հետ, կերել, խմել և վերադարձել Երևան, իսկ Գյումրիում կազմակերպված համերգը ցույց տվեց, որ հանրապետության 2-րդ քաղաքը լիովին մերժում է Նիկոլ Փաշինյանին և իր իշխանությանը:
Մարիետա Սահակյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...