Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Դատախազի տեղակալը գործընկերներին ներկայացրել է ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։

Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի և Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող՝ 2025-2026 թվականների տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում:

Կանադայի պատվիրակության կազմում են Նոր Շոտլանդիա նահանգի վերաքննիչ դատարանի դատավոր Քերոլ Բիթոնը, Կանադայի արդարադատության կառավարման ինստիտուտի գործադիր տնօրեն Քրիստին Օ’Դոհերթին, Կանադայի դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի միջազգային ծրագրերի տնօրեն Օլեգ Շակովը։

Արամ Արամյանը ողջունել է կանադացի գործընկերներին Գլխավոր դատախազությունում և կարևորել Բարձրագույն դատական խորհրդի հետ մեկնարկած ծրագիրը՝ ուղղված թմրամիջոցներին առնչվող քրեական գործերով արդյունավետ քննության նորարարական մոտեցումների խթանմանն ու դեպքերի կանխարգելմանը:

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Կանադայից ժամանած գործընկերներին ներկայացրել է Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության վիճակագրական տվյալները՝ նշելով, որ 2024 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28.2%-ով (2024 թվականին՝ 3639 դեպք, 2023 թվականին՝ 5070 դեպք): «Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ նվազել է 892-ով կամ 31.8%-ով»,- ընդգծել է Արամ Արամյանը և, անդրադառնալով անչափահասների ներգրավվածությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին, հավելել, որ համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2022 թվականին արձանագրվել է 6 դեպք, 2023 թվականին՝ 10 դեպք, 2024 թվականին՝ 7 դեպք, 2025 թվականի առաջին 8 ամիսներին՝ 3 դեպք: