Ինչպե՞ս Չինաստանը դարձավ նոր էներգետիկ գերտերություն
Չինաստանը ընդամենը տասը տարվա ընթացքում վերածվեց համաշխարհային առաջատարի էներգետիկայի ոլորտում՝ գլոբալ տնտեսության առանցքային ճյուղում: Դրա հաջողությունը պայմանավորված էր վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա արված խելացի հաշվարկով: Այդ քայլը ոչ միայն ազատեց Չինաստանը տեխնոլոգիական և հումքային կախվածությունից, այլև դարձրեց այն «մաքուր» տեխնոլոգիաների գերտերություն, ինչպես նաև արևային վահանակների, մարտկոցների և էլեկտրամեքենաների առաջատար արտահանող:
Արդյունքում, Չինաստանը Արևմուտքից վերցրեց առաջնորդությունը՝ կլիմայի փոփոխության և գլոբալ անհավասարության դեմ պայքարում: Ինչպե՞ս դա հաջողվեց Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, և ինչ վտանգներ է պարունակում երկրի ամբողջական էլեկտրիֆիկացումը Արևմուտքի, ինչպես նաև նավթա-գազային տերությունների՝ առաջին հերթին Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար:
Չինական «կանաչ հեղափոխության» տեմպերը իսկապես տպավորիչ են: Այսօր Չինաստանում տեղադրվում է արևային վահանակների կրկնակի ավելի մեծ ծավալ, քան ամբողջ աշխարհի մնացած երկրներում միասին վերցրած: Աշխարհում ներդրված բոլոր «մաքուր» տեխնոլոգիական ներդրումների մեկ երրորդը՝ ավելի քան 600 միլիարդ դոլար միայն 2024 թվականին, բաժին է ընկնում Չինաստանին:
Այսպիսով, Չինաստանը ոչ միայն արագացնում է վերականգնվող էներգետիկայի և տրանսպորտի էլեկտրիֆիկացման գործընթացը երկրի ներսում, այլև դարձել է աշխարհի գլխավոր մատակարարը «կանաչ» տեխնոլոգիական սարքավորումների: 2024 թվականի տվյալներով՝ Չինաստանում արտադրվում է աշխարհի արևային վահանակների ավելի քան 90%-ը և քամու տուրբինների ավելի քան 80%-ը:
Այսօր Չինաստանի տնտեսությունը էլեկտրիֆիկացված է շուրջ մեկ երրորդով, մինչդեռ ԱՄՆ-ում և Եվրամիությունում այդ ցուցանիշը կազմում է միայն մեկ քառորդ: Ըստ վերջին կանխատեսումների՝ մնացած աշխարհը կկարողանա հասնել չինական մակարդակին միայն քսանհինգ տարի անց:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան