Մակրոնը խստորեն քննադատել է «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու Լայենի գաղափարը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կոպենհագենում անցկացվող ԵՄ գագաթնաժողովում սուր կերպով քննադատել է «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությունը, գրում է Financial Times-ը։
«Երբեմն ես զգուշանում եմ չափազանց ընդհանուր արտահայտություններից։ Արդյոք կան երկաթե գմբեթներ եվրոպացիների համար կամ անօդաչու թռչող սարքերի պատեր։ Ամեն ինչ շատ ավելի բարդ և բացառիկ է»,-ըստ պարբերականի՝ շեշտել է Ֆրանսիայի նախագահը։
Ինչպես նշում է պարբերականը, Մակրոնը և ԵՄ մյուս առաջնորդները կարծում էին, որ ֆոն դեր Լայենի գաղափարը հնչում էր խրախուսական, բայց կարող էր լիակատար պաշտպանության կեղծ տպավորություն ստեղծել, ուստի գագաթնաժողովում նրանց արձագանքը «նույնքան սառն էր, որքան Բալթիկ ծովը»։
«Անօդաչու թռչող սարքերի պատ» նախագիծը Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Բալթյան երկրների համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղակայել բազմաշերտ մոնիթորինգի և ավտոմատացված անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համակարգեր: Նախագիծը ներկայում մշակման և նախատիպի ընտրության փուլում է:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան