Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա

«Այս իշխանության հակասոցիալական դեմքն ակներև է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախընտրական տարի է 2026 թվականը։ Ինչպես արդեն կարելի էր կանխատեսել, պոպուլիստական դրսևորումների համար ֆինանսական հիմքեր են ներկայացված 2026 թվականի պետական բյուջեի նախագծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, երբ առաջարկում ենք մանրամասնել, թե ինչի մասին է առաջիկա տարվա բյուջեի նախագիծն իր դիտանկյունից։

Նա մասնավորեցնում է իր տեսակետը. «Խոսքը վերաբերում է կապիտալ ծախսերի անվան տակ ասֆալտապատման աշխատանքներին, դրանցով նախ ցույց են տալիս հանրությանը՝ իբրև թե գործ են անում, երկրորդը՝ այդ աշխատանքները հարստացնում են օրվա իշխանություններին մոտ կանգնած տնտեսվարող սուբյեկտներին։ Կառավարության ծրագրի վերջին տարին է, իրենց սոցիալական խոստումները բացարձակապես չեն կատարել, որոնք վերաբերում են թոշակի, նվազագույն աշխատավարձի և անապահովության, աղքատության նպաստների բարձրացմանը։ Այդ խոստումները մնացին անկատար, ինչը կանխատեսելի էր։ Նախորդ տարիներին բազմիցս հիշեցրել եմ իրենց այդ խոստումների մասին, անընդհատ ասում էին՝ դեռ 2026-ին ժամանակ կա, մեր խոստումները կկատարենք։ Այդպիսի պատասխան ստացա, երբ նախագիծ ներկայացրեցինք նաև թոշակների և նվազագույն աշխատավարձի չափերն առնվազն գնաճով ինդեքսավորելու համար։ Դա մերժեցին՝ ունենք խոստումներ և, ըստ այդմ, դա կկատարենք։ Այդ նախագծերը երկու անգամ դրել ենք շրջանառության մեջ, երկու անգամ էլ մոտավորապես այդպիսի հիմնավորմամբ մերժվել են՝ խոստացել ենք, կկատարենք մեր խոստումները, ժամանակ կա։ Ժամանակն ավարտվեց, խոստումները չկատարեցին, սա հնարավոր չէ չարձանագրել։ Մտահոգիչ է նաև, որ կրճատվում է պաշտպանության ոլորտի բյուջեն։ Իբրև թե բերում են խաղաղություն, և իրենց չեղած տրամաբանությամբ, իբրև թե ամեն ինչ նորմալ է, պաշտպանական ծախսերի կրճատումն էլ դրա շարունակությունն է»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով բյուջեում նախանշված տնտեսական աճին՝ ընդգծում է՝ հաջորդ տարի այն ավելի ցածր է դրված բյուջեի նախագծի հիմքում, քան արձանագրվել էր 2021-25 թվականներին։ «2021-25 թվականների միջին բարձր աճն արտաքին գործոնով էր պայմանավորված։ Ունեինք ռուս-ուկրաինական հակամարտությամբ արձանագրված իրավիճակ, այդ արտաքին գործոնը կարճաժամկետ տնտեսական էֆեկտի հանգեցրեց, որը տեսանք և՛ ազգային արժույթի արժևորման, և՛ բարձր տնտեսական աճի ձևով։ Փաստ է, որ դա չկապիտալացվեց։ Հաջորդ տարվա բյուջեում շատ զգուշավոր, նախորդ երեք տարվա համեմատ գրեթե երկու անգամ ավելի ցածր աճ են դրել բյուջեի հիմքում։ Մյուս կողմից՝ հարկային մուտքերի առումով ունենալու ենք բեռի ավելացում, կենտրոնացում դեպի փոքր ու միջին բիզնես։ Սա էլ է քաղաքականություն, որն իրենք որդեգրել են, այստեղ հարկային բեռ են ավելացնում, ինչը, եթե օբյեկտիվորեն դիտարկենք, ինքնին խնդրահարույց է՝ նկատի առնելով փոքր և միջին բիզնեսի աճող դժվարությունները։ Եվ վերջապես՝ խոսենք այն մասին, որ պետական պարտքի երկնիշ աճ ունենք, հաջորդ տարի ևս այն աճելու է։ Միայն պետական պարտքի սպասարկման համար հաջորդ տարվա բյուջեում մեկ միլիարդ դոլարից ավելի գումար է հատկացվելու, ինչն էական մասնաբաժին ունի և՛ եկամուտների, և՛ ծախսերի հետ համեմատ»,-ասում է նա։

Թվում է, որ տնտեսությունը, պետական բյուջեն վատ վիճակում են հայտնվելու հաջորդ տարի։ Այն դժվարություններ ունենալո՞ւ է քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարելու առումով։ «Պետական պարտքը կա ու կա։ Ի վերջո, զինանշան, դրոշ ունենք, 30 տարվա պետություն ենք։ Պարտք կվերցնեն, իրենց պարտավորությունները կկատարեն։ Հայտարարում են, որ հունվարից թոշակներն են ավելացնելու։ Սա պրիմիտիվ մանիպուլ յացիա է։ Խոստացել էին միջին թոշակը դարձնել առնվազն հավասար նվազագույն սպառողական զամբյուղին։ Այսօր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մոտ 82000 դրամ է, միջին թոշակը՝ 49000 դրամ, տարբերությունը՝ մոտավորապես 33000 դրամ այսօրվա դրությամբ։ Իսկ գնաճը շարունակվում է, առաջին անհրաժեշտության ապրանքների բավականին ինտենսիվ գնաճ է սկսվել։ Բնականաբար, սպառողական զամբյուղն էլ կավելանա։ Իրենք ընդամենը խոսում են հետվճարով, այն էլ՝ 4000 դրամով միջին թոշակը բարձրացնելու մասին։ 4000 և 33000 դրամների միջև համեմատության եզր անգամ չկա։ Հայտարարություններ են անում, տարածում են, որ թոշակը բարձրանալու է 4000 դրամով, բայց չեն տարածում իմ հարցի այն հատվածը, որ իրենք խոստացել էին հաջորդ տարի թոշակը բարձրացնել ոչ թե 7-8 տոկոսով, այլ մոտավորապես 70 տոկոսով։ Հիմա հետվճարը ամսական 6000-ից դարձնում են 10000 դրամ։ Դրանից օգտվում է մեր թոշակառուների կեսը, մյուս կեսը չի օգտվում։ Մյուս կողմից՝ այդ հետվճարը չի տարածվում, օրինակ՝ ամենակարևոր ծախսային ուղղության, այն է՝ առաջին անհրաժեշտության կոմունալ վճարների վրա։ Սա դիտարկում ենք որպես պրիմիտիվ, հերթական պոպուլիզմ, փորձում են ծածկել իրենց չկատարած խոստումները, բայց հանրությունը, հատկապես մեր նպաստառուներն ու թոշակառուներն իրենց ամենօրյա կյանքում տեսնում են իրական պատկերը»,-նշում է տնտեսագետը։

Օր օրի վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը։ Նույնիսկ աշխատող մարդու համար բարդ է հոգալ իր առօրյա ծախսերը։ Վիճակը վատթարանում է նաև օրեցօր աճող գնաճի պայմաններում։ «Գնաճը բազմագործոն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, որտեղ նաև առաջին անհրաժեշտության ապրանքները և դրանց բաղադրիչները ներմուծվում են, շատ կարևոր է շուկայի ազատականացման աստիճանը։ Այս իշխանությունները խոսում էին մենաշնորհների վերացման մասին։ Ակնհայտ է, որ դա տեղի չունեցավ։ Ամենատարբեր դրսևորումներով փաստ է, որ փոքր գնաճային արտաքին ճնշումները շատ արագ և պատիկներով արտահայտվում են մեր երկրում։ Վերցրեք վառելիքի, հեղուկ գազի շուկան, առաջին անհրաժեշտության ապրանքները։ Արդեն սկսվել է բարձր գնաճ կաթնամթերքի շուկայում, սա դեռ ամբողջը չէ, շղթայաբար կտարածվի նաև մյուս ապրանքատեսակների վրա։ Ներքին գործոնը միանշանակ կա, դա վերաբերում է և՛ հարկերի բարձրացմանը, և՛ տարբեր՝ դրոշմանիշերից սկսած մինչև այլ սահմանափակումներին, որոնք ներկայացնում են սպառողի շահերի տեսանկյունից։ Սա ևս պարզ պոպուլիզմ է, նույն բանը կարող են անել՝ առանց լրացուցիչ բեռ ու սահմանափակում դնելով արտադրողների և վաճառողների վրա։ Այդ սահմանափակումները լրացուցիչ ծախսերի են հանգեցնում։ Ո՞վ է վճարում դրա համար, մենք՝ հանրությունը, որպես սպառող։ Կարևոր է նաև արձանագրել, որ այս բարձր գնաճային ճնշումների լուծումը, որոնք պարբերաբար նախորդ հինգ տարին տեսել ենք, այսօր էլ արդեն նշմարվում է, որ նման մի փուլ է նորից արձանագրվելու, չի կարող տալ միայն Կենտրոնական բանկն իր ֆինանսական գործիքներով։ Կենտրոնական բանկը կարող է, ֆինանսական կոշտ քաղաքականություն իրականացնելով, փորձել ինչոր ձևով ճնշել միջին գնաճը, բայց որքան էլ միջին գնաճը ճնշի, միևնույնն է, բանկի գործիքակազմը բավարար չէ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կանխելու համար։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2024-ի տարեվերջին 75000 դամ էր, այս տարվա կեսին մոտեցել է 82000-ի, մոտ 7000 դրամով թանկացել է մեկ անձի նվազագույն ծախսը, այսինքն՝ վեց ամսում մոտ տասը տոկոս գնաճ ենք ունեցել, իսկ միջին գնաճը դրանից երեք անգամ պակաս է, բայց միջին գնաճը չի բնութագրում գների բարձրացման սոցիալական ազդեցությունը։ Մարդկանց հետաքրքրում են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, նվազագույն սպառողական զամբյուղը։ Ունենք մի պատկեր, երբ ավելացել են սոցիալական ուղղվածության ծախսերը»,-նշում է տնտեսագետը։

Ընդգծում է՝ նվազագույն աշխատավարձ ստացողներն արդեն աղքատ են։ «Տարեվերջին մեկ անձի հաշվով զամբյուղը 75000 էր, միայնակ աշխատող մարդը, ով միայն իր մասին պետք է հոգ տաներ, նվազագույն աշխատավարձով գուցե ծայրը ծայրին հասցներ, բայց հիմա չի կարող։ Ստացվում է, որ ամբողջական դրույքով աշխատող, նվազագույն աշխատավարձ ստացողը աղքատ է, մոտ 10 տոկոսով պակաս է ստանում, քան մեկ անձի նվազագույն զամբյուղն է։ Էլ չխոսենք այն մասին, որ նույն մարդն ունի նաև ընտանիք։ Եթե պայմանական չորս հոգանոց ընտանիքում ծնողներն աշխատեն նվազագույն աշխատավարձով երկու երեխա պահելու համար, այդ ընտանիքը կհամարվի աշխատող աղքատի ընտանիք։ Ասեմ, որ նրանց թիվը քիչ չէ, աշխատողների մոտ մեկ քառորդն այսօր աշխատում է նվազագույն աշխատավարձով, այդ աշխատողների մեկ քառորդ մասն առնվազն աղքատ է։ Այս իշխանությունը խոստացել էր ծայրահեղ աղքատությունը վերացնել, գյուղական բնակավայրերում այն, ընդհակառակը, աճել է, իսկ միջին ցուցանիշն էլ գրեթե չի փոխվել։ Խոստացել էին կիսով չափ նվազեցնել աղքատության միջին մակարդակը, իսկ այդ մակարդակը 2018 թվականի համեմատ շատ չնչին նվազում է արձանագրել, կարելի է ասել՝ գրեթե նույնն է մնացել։ Երբ այս բոլորը դնում ես մեկ թղթի վրա, իրենց հակասոցիալական դեմքն ակներև է դառնում»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում