Երկրորդ անգամ է փորձում դատավոր դառնալ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 հոգի։ Նրանցից մեկը, ինչպես «Հրապարակ»-ը գրել էր, Ներսես Զեյնալյանն է՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդականը։
Մեր տեղեկություններով, մրցույթին մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը: Ասում են՝ նա վաղուց է երազել դատավոր դառնալ, բոլորին պատմել է իր երազանքի մասին։ Նա ԱԺ նախագահի օգնական է նշանակվել 2024 թվականի հունիսին, սակայն նրան գրեթե ոչ ոք չի ճանաչում, ոչ ոք չի տեսել` ո՛չ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները, ո՛չ էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Դեռ հայտնի չէ՝ անցե՞լ է արդյոք նա որակավորման հաջորդ փուլ, թե՝ ոչ։
Ըստ ԲԴԽ կայքի 2021 թվականի հրապարակման, Կ․ Գրեյանը 2021 թվականին եւս մասնակցել է դատավորների որակավորման գրավոր քննությանը, հավաքել է 46 միավոր եւ չի անցել հարցազրույցի փուլ, քանի որ անցողիկ միավորը 60-ն էր։ Սա, փաստորեն, դատավոր դառնալու Գրեյանի երկրորդ փորձն է։
Մենք փորձեցինք կապ հաստատել Կարլեն Գրեյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգին չպատասխանեց»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան