Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

ԱրարատԲանկի հովանավորությամբ կայացել է SIA 2025 մրցանակաբաշխությունը

ԱրարատԲանկի հովանավորությամբ «Իմփաքթ Հաբ Երևանի» տարածքում տեղի ունեցավ Social Impact Award Armenia (SIA) մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը ԱրարատԲանկի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող ինտենսիվ ինկուբացիոն ծրագրի եզրափակումն էր, որտեղ 8 սոցիալական ձեռնարկություններ ներկայացրեցին իրենց նորարար լուծումները՝ ուղղված սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծմանը։ 

«Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը հիշում է՝ երբ տարիներ առաջ մեկնարկել են Social Impact Award-ը, սոցիալական ձեռներեցության մասին հանրությունը, հատկապես երիտասարդությունը շատ քիչ էր տեղեկացված և շատ դժվար էր երիտասարդներին բերել սոցիալական ձեռներեցության ոլորտ։ «Հիմա արդեն, այս տարվա փորձը գնահատելով՝ կարող ենք ասել, որ այս առումով մենք շատ անելիք չունենք՝ երիտասարդներն արդեն հետաքրքրքված են և մեզնից պահանջվում է ապահովել գիտելիք և հմտություններ միայն։ Եվ այստեղ շատ կարևոր է ԱրարատԲանկի հետ ամուր համագործակցությունը, որի արդյունքում մենք հնարավորություն ունեցանք ապահովել ռեսուրսներ, որպեսզի երիտասարդները զարգացնեն իրենց գաղափարը, ճիշտ ձևով այն կառուցեն և կյանքի կոչեն»,- նշել է  Գևորգ Պողոսյանը։ 

«ԱրարատԲանկն արդեն երրորդ տարին միջոցառման գաղափարական և ֆինանսական գործընկերն է՝ այս տարի ֆինանսավորելով ոչ միայն SIA մրցանակային ֆոնդը, այլ նաև ամբողջ ինկուբացիոն փուլը՝ ապահովելով թիմերի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Իհարկե, ոգևորված ենք արդյունքներով։ Կարևորելով սոցիալական ձեռներեցության երկարաժամկետ ազդեցությունը՝ ուրախալի է նաև այն փաստը, որ SIA ծրագիրը չի սահմանափակվում միայն Երևան քաղաքով, նրա ազդեցության տարածքն ավելի ընդգրկուն է․ ունենք իրենց բիզնես գաղափարները ներկայացնող մասնակիցներ Գյումրիից, Գորիսից, մեր երկրի այլ համայնքներից»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ 

Նորարար գաղափարները գնահատվեցին ժյուրիի կողմից, որը կազմված էր ԱրարատԲանկի, «Իմփաքթ Հաբ Երևանի» և ոլորտի մասնագետներից: Ժյուրիի քվեարկության արդյունքներով հաղթող են ճանաչվել երեք թիմեր` Bonel-ը, unmutED-ը և Zgayun Inclusive Books-ը, իսկ Minder-ը ճանաչվել է հաղթող  համայնքային քվերակության արդյունքներով։ Բոլոր չորս հաղթող թիմերին շնորհվեց 1500 եվրոյին համարժեք մրցանակ և Սլովենիայում կայանալիք «Social Impact Award 2025» ամենամյա գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն: 

Սոցիալական ձեռնարկատիրությունը ԱրարատԲանկի ԿՍՊ ռազմավարության առանցքում է, և ծրագրերի շարունակականությունն ապահովելով, բանկը կարևոր ներդրում է իրականացնում ինչպես երիտասարդ սերնդի նորարար գաղափարների զարգացման, այնպես էլ կարևոր խնդիրներին երկարաժամկետ և կայուն լուծումներ տալու նպատակով։    

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից