Աշխարհի տարբեր ղեկավարներ անդրադարձել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման երկրորդ տարելիցին
Իսրայելում այսօր նշում են 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման երկրորդ տարելիցը։ Երկրի տարբեր հատվածներում հիշատակի արարողություններ են անցկացվում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Միևնույն ժամանակ, տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ անդրադարձել են երկու տարի առաջ տեղի ունեցած արյունահեղությանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական հարթակում գրել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության անասելի սարսափը չի մոռացվել։
«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր զոհերին, այդ թվում՝ մեր 51 համաքաղաքացիներին։ Մեր մտքերը 48 պատանդների հետ են, որոնք դեռ մնում են ՀԱՄԱՍ-ի մոտ», – գրել է Ֆրանսիայի նախագահը՝ կոչ անելով ազատ արձակել պատանդներին և անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չպետք է կորցնել բոլոր պատանդների ազատ արձակման և հրադադարի հնարավորությունը, որ այժմ ստեղծվել է։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական կերպով ներգրավվել Շարմ էլ Շեյխի բանակցություններին՝ ԱՄՆ նախագահի առաջադրած ծրագրի համատեքստում», – հավելել է նա։Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին իր հերթին 2023 թ. հոկտեմբերի 7-ն անվանել է «պատմության ամենամութ էջերից մեկը»՝ կոչ անելով անել ամեն բան, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը հաջողության հասնի։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նույնպես կոչ է արել բոլոր կողմերին շարժվել տևական հրադադարի, բոլոր պատանդների ազատ արձակման և բոլորի համար խաղաղություն ու անվտանգություն բերող ապագայի ուղղությամբ։
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր շուրջ 1200 մարդ, 251 մարդ գերեվարվել էր։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 48 պատանդ, որոնցից, ամենայն հավանականությամբ, միայն 20-ն է ողջ մնացել։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 67 000-ը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան