Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Նոր իշխանությունը չի գնա կեղծ խաղաղությանը, որի քողի տակ հազարավոր ադրբեջանցիներ կհայտնվեն ՀՀ-ում

«Հայաստանի վարչապետը հերթական անգամ հրապարակային կոչով նախկին նախագահներին Արցախի հարցով հրավիրում է հեռուստաբանավեճի՝ միաժամանակ, մերժելով  նրանց պահանջը՝ հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ քննարկված փաստաթղթերը։ Եթե վարչապետն, իսկապես, այդքան վստահ է իր փաստարկների հարցում, ապա ինչո՞ւ է խուսափում փաստաթղթերի հրապարակումից։ Ո՞րն է նրա իրական մտավախության պատճառը։

ՀՀ անկախության տարիները համընկան Ղարաբաղյան շարժման հետ։ Խաղաղ, քաղաքակիրթ պահանջներից սկսված շարժումը վերածվեց հայ բնակչության՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված  զանգվածային տեղահանությունների, հալածանքների, ջարդերի ու բռնաճնշումների։ Դրանց հաջորդեց բացահայտ ռազմական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։ Ժամանակի իշխանությունը սակայն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, չվախեցավ մարտահրավերներից․ ստանձնեց պատասխանատվություն, դիմացավ ճնշումներին և պատվով հաղթահարեց փորձությունը։ Առաջին նախագահի կողքին էին նաև այն մարդիկ, ովքեր հետագայում դարձան երկրորդ և երրորդ նախագահներ։ Սխալներ եղե՞լ են։ Այո՛։ Հնարավո՞ր էր ուղղել։ Միանշանա՛կ։

Երեք նախագահների կառավարման տարիներին Հայաստանն ապրում էր «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում, բայց ուներ պաշտպանական համակարգ, որը զսպում էր թշնամուն։ Մասնավորապես՝ 2016-ի քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ բանակը կարողանում է դիմադրել և պարտադրել զինադադար։ Հայաստանը շարունակում էր մասնակցել բանակցություններին, ամրապնդում էր Զինված ուժերն ու պետականությունը։

Ի՞նչ եղավ 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Պատերազմ, աղետալի կորուստներ և պետական պատասխանատվությունից հրաժարում։ Գործող իշխանությունը փորձեց ամեն ինչ բարդել նախկինների վրա՝ թիրախավորելով  բանակցային գործընթացը, բանակը, անգամ անտեսանելի ուժերին։ Եթե նույն իրադարձությունները տեղի ունենային մինչև 2018թ․-ը, կարելի էր խոսել նախկին իշխանությունների համակարգային ձախողումների մասին։ Բայց երբ 2020թ․-ի պատերազմը ղեկավարում էր արդեն նոր իշխանությունը, որը, օրինակ, հսկայական կորուստների ֆոնին հերոսացնում էր պարտված հրամանատարներին, ապա մեղքն այլևս կիսելու տեղ չունի՝ հատկապես, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել հայկական կողմի համար շատ ավելի շահավետ փուլում, բայց նույնիսկ դա չարվեց՝ ներքաղաքական շահերի պատճառով։

Այսօր ակնհայտ է՝ Հայաստանը չունի արտաքին սպառնալիքներին ողջամտորեն արձագանքող իշխանություն։ Փաշինյանը նախագահներին բանավեճի է հրավիրում՝ գիտակցելով, որ առանց փաստաթղթերի հրապարակման նրանք հրավերը չեն ընդունի։ Նա փորձում է ստեղծել կեղծ տպավորություն, թե, իբր, նախկիններն «արդեն ընդունել էին պարտությունը»։ Սա ընդամենը քաղաքական պարզագույն մանիպուլյացիա է։

Ավելին՝ բանակցային գործընթացից դժգոհ, Արցախի կորստի մեջ բոլորին մեղադրող Փաշինյանի վարչակարգը խոչընդոտում է անգամ արցախահայերի Մայր հայրենիքում վերաբնակեցմանը՝ աջակցության ոչ լիարժեք ծրագրերով նրանց մղելով արտագաղթի։ Պետք է  արձանագրել՝ այս իշխանությունն այնքան տկար է, որ, վախերով պայմանավորված, բախտի քմահաճույքին է հանձնել տեղահան եղած իր հազարավոր հայրենակիցներին, սպառնում է եկեղեցուն, արհամարհում է ազգային արժեքները, չի համարձակվում նույնիսկ այցելել Եռաբլուր, բայց անդադար խոնարհվում է թշնամու առաջ։ Ի՞նչ սպասել նման վախկոտ ու աթոռամոլ խմբակից, որը պատրաստ է ամեն ինչ զոհել իշխանությունն օր ավել պահելու համար։

Ելքը մեկն է՝ իշխանափոխություն։ Այո’, նոր իշխանությունն էլ հաշվի է առնելու միջազգային փաստաթղթերը և առաջնահերթ է համարելու խաղաղության օրակարգը։ Բայց կա մեկ տարբերություն․ նոր իշխանությունը չի գնա այն վտանգավոր ու կեղծ խաղաղությանը, որի քողի տակ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կհայտնվեն Հայաստանում։ Իսկ դա իրական սպառնալիք է, հայրենիքի վերջնական հանձնում, սեփական ժողովրդի ապագայի մսխում․․․»։

Տիգրան Դումիկյան