ՀՀ դեսպանը և սենատոր Դեյնսը քննարկել են TRIPP-ի շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Սթիվ Դեյնսի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային հարցեր և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը և ստորագրված փաստաթղթերին, TRIPP ծրագրի իրականացմամբ ստեղծվող միջտարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններին։
Դեսպան Մկրտչյանը երախտագիտություն է հայտնել սենատոր Դեյնսին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում ցուցաբերած աջակցության համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...