Բորիս Ավագյանի մահվան գործով դեռ քննարկվում է քննչական խումբ ստեղծելու հարցը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, մահացած է հայտնաբերվել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը։ Նրա մահը շարունակում է մնալ առեղծվածային՝ հարուցելով բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ իրավապահ մարմինների պարզաբանումները մնում են չափազանց սակավաթիվ։
Ավելի վաղ՝ մահվանից մի քանի ժամ առաջ, Բորիս Ավագյանը տեսանյութ էր տարածել՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, եւ խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։ Նրա խոսքերից պարզ էր, որ նա իրեն վտանգված էր զգում եւ ակնկալում էր պետական աջակցություն։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցման միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել է, որ այս պահի դրությամբ դեռ քննարկվում է ՌԴ գլխավոր դատախազության հետ համատեղ քննչական խումբ ստեղծելու հարցը, որի նպատակը պետք է լինի ՀՀ քաղաքացու՝ Բորիս Ավագյանի մահվան հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունը։ Այսինքն՝ դեպքից անցել է արդեն 15 օր, սակայն պաշտոնական մակարդակով քննության կազմակերպման հարցը դեռ քննարկման փուլում է։ Ոչ մի առարկայական արդյունք:
Դատախազությունը չի պարզաբանել, թե ինչ քայլեր են իրականացվել Ավագյանի կողմից ներկայացված արտահանձնման պահանջի վերաբերյալ, կամ արդյոք Հայաստանի համապատասխան կառույցները կապ են հաստատել նրա հետ՝ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով։
Բացի դրանից, մնում է անհասկանալի, թե ինչպես է Ավագյանը հյուպատոսարանի տարածքում կարողացել միայնակ տեսանյութ նկարահանել, եթե այնտեղ գործում են անվտանգության ներքին կանոնակարգեր եւ հսկողություն։
Ավելին` փաստաբանը հրապարակավ հայտարարել է, որ Բորիս Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել. ամենայն հավանականությամբ նա սպանվել է։ Հավելենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ դեպքի առիթով հարուցված է քրեական վարույթ:
Բորիս Ավագյանի մահվան գործով առայժմ հանրությանը հայտնի միակ վարկածը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, կապված է նրա ենթադրյալ պարտավորություններին եւ ֆինանսական խնդիրներին, որոնք կարող էին դրդել ինքնասպանության։
Սակայն այս վարկածը չի տալիս պատասխաններ ոչ հանրային սպասումներին, ոչ էլ մահացածի ընտանիքի ու իրավաբանական շրջանակների հարցերին։
Այսպիսով՝ 15 օր անց Բորիս Ավագյանի մահը շարունակում է մնալ առեղծվածային, իսկ պետական կառույցները դեռ միայն քննարկում են՝ ինչպես եւ երբ սկսել համատեղ քննությունը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան