Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նորից նույն «երգն է երգել»՝ հերթական անգամ հայտարարելով, թե Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները:
«ՔՊ-ն 2018 թվականին հատուկ օպերացիայի միջոցով իշխանության բերվեց Արցախը հանձնելու, հայոց բանակն ու հայ-ռուսական կապերը կազմաքանդելու ու ՀՀ-ն դեպի Արևմուտք, իսկ դե-ֆակտո՝ դեպի Թուրքիա տանելու համար»,-թեմայի հետ կապված գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն ու կարծիք հայտնում, որ վերարտադրվելու համար Փաշինյանը կատարելու է Ալիևի բոլոր պահանջները:
Ըստ հեղինակների, Փաշինյանն ունի երկու դաշնակից՝ թուրք-ադրբեջանական տանդեմն ու ոստիկանական ուժերը երկրի ներսում: Միևնույն ժամանակ նշվում է, որ Արևմուտքն օգտագործում է Փաշինյանին և ՔՊ-ին՝ ՀՀ-ն ՌԴից ու Իրանից կտրելու և Մոսկվայի համար Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելու համար. «Արևմուտքին ձեռնտու է Երևանում ունենալ հակառուսական, արևմտամետ, թրքամետ իշխանություններ, որոնք չեն վայելում սեփական ժողովրդի հարգանքն ու վստահությունը, քանի որ այդ կերպ նրանք լինելու են հեշտ կառավարելի։ Դրա արդյունքում Սյունիքի բանալիները ՔՊ-ն հանձնեց ԱՄՆ-ին. դա հերթական հակառուսական և հակաիրանական, թրքամետ քայլ էր»:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական տանդեմին, ապա նրանց ձեռնտու է «ՀՀ-ում ունենալ կապիտուլ յանտ, Արցախն ատող իշխանություններ, քանի որ այդ պարագայում Արցախի հարցն ընդմիշտ փակվելու է, հայոց բանակը կրճատվելու է, իսկ ՀՀ-ից արտագաղթը վերջնականապես 10-20 տարում հայաթափելու է ողջ Հայաստանը»։ Ալիքի համոզմամբ, այսպիսով, Ադրբեջանի պահանջների ցուցակը ՀՀ-ից ու Փաշինյանից ունի սկիզբ և չունի ավարտ, իսկ ՔՊ-ն, հանուն իշխանության պահպանման և 2026 թվականին վերարտադրվելու, պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան