Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ամփոփվել է ԱրարատԲանկի հովանավորությամբ անցկացվող «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթը

Ավագ դպրոցի աշակերտների համար անցկացվող «Այլագիր» կոդավորման մրցույթը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նախագծերից է, որն անցկացվում է արդեն երկրորդ տարին։ Այս տարի մրցույթը, որի գլխավոր հովանավորն ԱրարատԲանկն էր, տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Երևանի և մարզերի ավագ դպրոցի աշակերտներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաները ներկայացրել են ավելի քան 150 հայտ, սակայն եզրափակիչ փուլ է անցել ընդամենը 16 հայտ։ Մասնակիցները՝ ուսուցիչների մենթորությամբ, ինտերակտիվ նախագծերի միջոցով վերհանել են զանազան խնդիրներ և առաջարկել լուծումներ։

Տաղանդների հայտնաբերումը, մասնագիտական ուղղորդումն ու Հայաստանում գիտահետազոտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նպատակներից են։  

ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը համոզված է, որ կրթական և մշակութային ծրագրերի ապակենտրոնացումը կարևոր դեր ունի մարզերի զարգացման համատեքստում․ «Այսօր այն բիզնեսները, որոնք գործում են տարբեր համայնքներում, ծառայություններ մատուցելուց զատ պարտավոր են այլ արժեքներ ստեղծել։ Այս տեսանկյունից ԱրարատԲանկը դիրքավորվում է որպես սոցիալապես պատասխանատու կառույց, որի սոցիալական պատասխանության ծրագրերի պորտֆելի շուրջ 50%-ը կազմում են կրթական ծրագրերը, որոնց շուրջ համագործակցում ենք տարբեր հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ»։

«Անտրոհուս» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ավագ Սայանը նշել է, որ տարեցտարի ավելի մեծ զարգացում և աճ է տեղի ունենում աշակերտների շրջանում։

«Նրանք փորձում են լուծել հիմնախնդիրներ․ այսինքն, վերցնում են ՄԱԿ-ի կողմից սահմանված կայուն զարգացման հիմնախնդիրները կամ մեր երկրում իրենց համայնքի հետ կապված որևիցե հիմնախնդիր և փորձում գտնել այդ հիմնախնդրի լուծումը։ Եվ այստեղ կոդավորումը և ծրագրավորումը հանդես են գալիս ոչ թե որպես նպատակ, այլ միջոց»,- նշեց Ավագ Սայանը։  

Միջոցառումն ավատվեց մրցույթի երեք անվանակարգերի ամփոփմամբ՝ Տվյալների տեսապատկերում և վերլուծություն Snap! ծրագրով, Տվյալների տեսապատկերում և կանխատեսում Snap! ծրագրով և Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում Python ծրագրավորման լեզվով։

Մրցույթը նպատակ ուներ բացահայտել տաղանդներ, զարգացնել տարբեր հմտություններ և խրախուսել ակտիվ դպրոցներին ու ուսուցիչներին, իսկ ԱրարատԲանկը շարունակելու է աջակցել այն կրթական ծրագրերին, որոնք նպաստում են պատանիների ստեղծագործ մտքի զարգացմանը՝ նպաստելով նրանց երազանքների ու նպատակների իրականացմանը։ 

ԱրարատԲանկի և «Անտրոհուս» կրթական հիմնադրամի միջև համագործակցությունը մեկնարկել է 2024թ․-ին, որի շրջանակում ԱրարատԲանկը աջակցել է «Գիտահեն» ծրագրի իրականացմանը՝ ապահովելով ուսուցիչների վերապատրաստումը և ֆինանսավորելով կոդավորման խմբակների գործունեությունը մեկ ուսումնական տարվա ընթացքում։

«Գիտահեն» խմբակներում ներգրավված ավելի քան 110 աշակերտ իրենց նախագծային ուսուցման ընթացքում լուծել են տվյալների կարևորության գնահատման, կարևոր և երկրորդային տվյալների տարանջատման, աղմկոտ տվյալների հայտնաբերման, առօրյա կյանքում այդ վերլուծությունների ճիշտ կիրառման և այլ խնդիրներ։ ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ «Գիտահեն» կոդավորման խմբակի ճարտարագետ-ուսուցիչները մասնակցել են խմբակների համար մշակված՝ ուսուցիչների վերապատրաստման հատուկ ծրագրին։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից