Արևային էներգիան դարձել է աշխարհի ամենաէժան էներգիայի աղբյուրը
Արևային էներգիան այնքան մատչելի է դարձել, որ ամենաարևոտ երկրներում մեկ կիլովատտ-ժամի արտադրությունն արժե ընդամենը 0,02 ֆունտ (մոտ 10.22 դրամ)՝ ավելի էժան, քան ածուխը, գազը կամ քամին։ Նման եզրակացության են հանգել Սուրեյի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Energy & Environmental Materials (E&EM) գիտահանրամատչելի հանդեսում։
«Նույնիսկ 50-րդ զուգահեռականում գտնվող Մեծ Բրիտանիայում արևային էներգիան արդեն իսկ ամենաէժան տարբերակն է լայնածավալ էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Համաշխարհային մասշտաբով տեղադրված արևային էներգիայի ընդհանուր հզորությունը գերազանցել է 1,5 տերավատը՝ կրկնակի ավելի, քան 2020 թվականի ընդհանուր հզորությունը։ Դա բավարար է հարյուր միլիոնավոր տներ էլեկտրաէներգիայով ապահովելու համար»,– նշել է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Ռավի Սիլվան։
Գիտնականների տվյալներով՝ լիթիում–իոնային մարտկոցների արժեքը 2010 թվականից ի վեր նվազել է 89%-ով, ինչն «արևային՝ գումարած կուտակիչ համակարգերը» դարձնում է նույնքան արդյունավետ, որքան գազով աշխատող էլեկտրակայանները։ Նման հիբրիդային համակարգերն արդեն լայնորեն տարածված են և հնարավորություն են տալիս ցերեկը էներգիա կուտակել և օգտագործել գիշերը՝ արևային էներգիան վերածելով կայուն և կառավարելի էներգիայի աղբյուրի։
Սակայն, չնայած սրընթաց տեխնոլոգիական առաջընթացին, հետազոտողները զգուշացնում են նոր մարտահրավերների մասին։ Նման մարտահրավերներից մեկը ցանցի գերբեռնվածությունն է՝ պայմանավորված ավելցուկային արտադրությամբ։ Որոշ տարածաշրջաններում, մասնավորապես՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում և Չինաստանում, ավելցուկային արտադրությունը հանգեցնում է հարկադիր էներգիայի կորստի՝ ցանցի սահմանափակ թողունակության պատճառով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան