ԶՊՄԿ-ն անցնում է արևային էներգիայի լայնածավալ կիրառման
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) իրականացնում է արևային էլեկտրակայաններից ստացվող վերականգնվող էներգիայի լայնածավալ օգտագործման ծրագիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, Mining Armenia Forum ֆորումի շրջանակում, հայտնել է ԶՊՄԿ-ի առաջին փոխնախագահ Վարդան Ջհանյանը։
Նրա խոսքով՝ նման անցումն արդարացված է ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական տեսանկյունից։ «Այսօր էլեկտրաէներգիայի ամենացածր ինքնարժեքը արևային կայաններինն է։ Կարծում եմ՝ 5-10 տարվա ընթացքում Հայաստանը կկարողանա աստիճանաբար փոխարինել գազի օգտագործումը էլեկտրաէներգետիկայում և անցնել վերականգնվող աղբյուրների՝ արևային էներգիայի կիրառմանը», — նշել է Ջհանյանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արևային էներգիայի արտադրությունը աճել է 70,3 %-ով՝ կազմելով 927,2 միլիոն կՎտ·ժ։
Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունն է։ Այն շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրն ու առանձնակի ուշադրություն է դարձնում կայուն զարգացման հարցերին։ Կոմբինատը Հայաստանում միակ մշակող ձեռնարկությունն է, որը գործում է միջազգային չափանիշներին համապատասխանող ESG (բնապահպանություն, սոցիալական պատասխանատվություն և կորպորատիվ կառավարում) ծրագրի շրջանակում։ Արդեն երրորդ տարին անընդմեջ ձեռնարկությունը հրապարակում է իր կայուն զարգացման տարեկան հաշվետվությունը և հետևողականորեն իրականացնում սեփական «կանաչ» էներգետիկ ռազմավարությունը։
Գոհար Մաթևոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան