44-օրյայի զեկույցը ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան. Civilnet
2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի Ազգային ժողովի առաջին բաժին, որի գործառույթների մեջ է մտնում ԱԺ-ում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը, գաղտնիության ռեժիմի ապահովումը, գաղտնի փաստաթղթերի հաշվառումը, արխիվացումը և այլն։ Այս մասին հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ զեկույցին կարող են ծանոթանալ միայն այն պատգամավորները, որոնք ունեն համապատասխան գաղտնիության թույլտվություն, գրում է Civilnet-ը:
Մինչ այդ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս հայտարարել էր, որ զեկույցը ներկայացվելու է ԱԺ լիագումար նիստին, և հանրությունը հնարավորություն է ունենալու ծանոթանալ դրա ոչ գաղտնի համարվող որոշ հատվածներին։
Ինչո՞ւ 44-օրյայի զեկույցը չներկայացվեց լիագումար նիստին
ԱԺ կանոնակարգի օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովը պարտավոր է իր գործունեության արդյունքով ստեղծված զեկույցը ներկայացնել ԱԺ նախագահին, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է ԱԺ-ի հերթական նիստում։

Էկրանապատկերը՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքից
Իսկ կանոնակարգի 20-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկարաձգվել երկու անգամ՝ մինչև 6-ական ամսով։ 2022-ի փետրվարին ստեղծված հանձնաժողովի ժամկետն այս ընթացքում երկու անգամ վեց ամսով երկարաձվել է՝ 2022-ի հոկտեմբերին և 2023-ի մայիսին։
Զեկույցի ներկայացման ձգձգման հետ կապված լրագրողները վերջին երկու տարիներիներին պարբերաբար հարցեր էին ուղղում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Արդյունքում հանձնաժողովի ստեղծումից ավելի քան 3,5 տարի անց՝ 2025-ի սեպտեմբերի 3-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ սեպտեմբերի 3-ին զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...