Թամադան վերջին պահին հրաժարվել է ընդդիմադիրի տարեդարձի սեղանը ղեկավարել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախընտրական Վաղարշապատում վախի մթնոլորտն օրեցօր սաստկանում է։ Դեռ ամբողջությամբ հայտնի չէ, թե որ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն են մասնակցելու ավագանու ընտրություններին, բայց եղածների մասով էլ հասարակությունն այնքան զգուշավոր է խոսում, որ հանկարծ համայնքային իշխանության ականջը չընկնի։
Եթե նախկինում կարողանում էին ազատ կարծիք արտահայտել այս կամ այն թիմի օգտին, հիմա լուռ են։ Լուռ են հատկապես աշխատանք ունեցողները, որոնց գործատուները զգուշացրել են՝ «բերաններդ ամեն տեղ չբացեք ու տեսակետ չարտահայտեք»։
Պետական համակարգում աշխատող զրուցակիցս հրաժարվեց նույնիսկ մեկ գավաթ սուրճից, ինչ է թե՝ «չբռնացնեն» սրճարանում լրագրողի հետ սրճելիս։ «Սրանցից ամեն ինչ սպասելի է․ հաշվի չեն առնի, որ հազար տարվա ծանոթներ ենք, կմտածեն՝ ինֆորմացիա եմ տալիս»,- զարմանքիս ի պատասխան, ասաց ծանոթս՝ չթաքցնելով ՔՊ-ի «աչք ու ականջներից» ունեցած վախը։
Բանը հասել է պառակտմանը` սեւ ու սպիտակին հիմա փոխարինում է ՔՊ-ականն ու հակաՔՊ-ականը։ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանի կողմնակիցների համար իրենց սատարողները «մերոնքական» են, մնացածը՝ օտար։
Նախընտրական քաոսը ներխուժել է նաեւ ընտանիքներ, սահմաններ գծել բարեկամների ու ընկերների միջեւ։ Օրերս Էջմիածնի ռեստորաններից մեկում տոնում էին «Հաղթանակ» դաշինքի առաջին համար Սեւակ Խաչատրյանի մորեղբոր տարեդարձը, որին վերջերս են ազատել ոստիկանապետի պաշտոնից` զուտ այն պատճառով, որ հրաժարվել է զարմիկին հետ պահել ընտրություններին մասնակցելու` առաջադրվելու մտքից։
Տարեդարձը, որ պետք է վարեր Էջմիածնում հայտնի թամադաներից մեկը՝ Սամվել անունով, անցել է առանց նրա։ Սամվելը, որ իր կենացներով մշտապես «ծաղկեցրել» է իշխանական սեղաններն ու հաճոյացել բոլոր ժամանակների էլիտային, այս միջոցառման հրավերը մերժել է, որովհետեւ վախեցել է։ Մոտավորապես այդպես էլ ասել է՝ եթե իմանան, ինձ համար լավ չի լինի։
«Մորթապաշտությունն ու վախն էլ քանդում են մեր տունը։ «Քաղպայմանագիրը» հենց դրա վրա էլ աշխատում է։ Աշխատանքը կորցնելու կամ հարկայինին բիզնեսի հետեւից գցելու վախից ինչ ստորության ասես՝ չեն գնա։ Ես, օրինակ, որպեսզի գործս չկորցնեմ, նույնիսկ հեռախոսով չեմ խոսում այլ ճամբարներում գտնվող ընկերներիս հետ։ Քեզ էլ բացառություն արեցի, որովհետեւ համաձայնեցիր զրուցել աչքից հեռու այս ստվերոտ անկյունում»,- ասաց հազար տարվա ծանոթս, որը, ի դեպ, հասկացնել տվեց՝ աշխատում է ՔՊ-ի հետ, բայց համակրում է մեկ այլ կուսակցության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան