Հայաստանում պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորվել է 36 ԲԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը նշվում է Պալիատիվ բժշկական օգնության համաշխարհային օրը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կարևորելով պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության դերն ու նշանակությունը` առողջապահության նախարարությունը բարեփոխումներ է իրականացնում նաև այս ուղղությամբ:
Հայաստանում պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորվել է 36 բժշկական հաստատություն, որոնցից 14-ը ծառայությունը մատուցում են պետական պատվերի շրջանակներում (Երևանում և հանրապետության տարբեր մարզերում):
Միջազգային չափանիշներին համապատասխան բաժանմունք է գործում ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում», իսկ ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում»` մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը: Հիվանդանոցային պայմաններում մանկական պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրվում նաև «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի» պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքում:
Այս տարի նաև պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շարժական ծառայություն է ստեղծվել երեխաների համար, որի նպատակն է մասնագիտացված բուժօգնությունը տրամադրել տանը, առավել հարմարավետ միջավայրում: Մանկական պալիատիվ շարժական ծառայության նպատակն է մեղմելու պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:
Նոր ծառայությունը սպասարկում է Երևանի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզի` Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներում հաշվառված և բնակվող երեխաներին` նրանց բնակության վայրում: Ծառայությունը տրամադրվում է համապատասխան մասնագիտական շարժական թիմի կողմից` կոնսիլիումի եզրակացության հիման վրա շահառու ճանաչված երեխային:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...