Փաշինյանը սրում է հակասությունները Հայ առաքելական եկեղեցում
Մայր Աթոռի պարգևների շնորհման և կարգապահական հանձնաժողով հարցերի հանձնախումբը երեկ հանդիպում պետք է ունենար Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ, սակայն վերջիններս հրաժարվել են գալ հանդիպմանը։ Հիշեցնենք, այս երկու քահանաները, ինչպես նաև Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում քննադատության ալիք էին բարձրացել Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ՝ ակնհայտորեն ծառայելով Փաշինյանի նսեմ շահերին։
Եկեղեցին էլ անմասն մնալ չէր կարող և փորձել է հարցը լուծել կարգապահական հարցերի հանձնախմբում, ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, գոնե այս պահին զերծ էին մնալու այդ քահանաներին կարգալույծ անելու որոշում կայացնելուց, փորձելով այդ կերպ չսրել իրավիճակը, բայց և նրանց բացատրել, որ իրենց քայլերը չափազանց վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ Հայ Առաքելական Եկեղեցու համար։ Իսկ այն Տեր Արամ և Տեր Տարոն քահանաները հրաժարվել են ներկայանալ, վկայում է, որ գործ ունենք բացառապես քաղաքական հանգամանքների հետ։
Ի դեպ, օրերս միջադեպ էր տեղի ունեցել Հովհանավանքում հենց Տեր Արամ քահանայի մասնակցությամբ, երբ մեկ այլ քահանայի առողջական վիճակի պատճառով ժամանակավոր փոխարինել էր Հայ առաքելական եկեղեցու վաստակաշատ քահանաներից մեկը՝ Տեր Մանուկ Զեյնալյանը, փաշինյանական քահանան վիճաբանություն էր սարքել, բազմաթիվ ոստիկանների հրավիրել, Տեր Մանուկին դուրս հրավիրել Հովհանավանքից։ Այս ամենը իսկապես վկայում է, որ գործող իշխանությունները Վեհարանը գրոհելու իրենց փորձերի մեջ ոչնչի առջև կանգ չեն առնում և փորձում են օգտագործել նաև քահանայից դասի մեջ առկա դժգոհությունները։
Սոնա Վարդանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...