Փաշինյանը մեկնել է Շարմ Էլ Շեյխ․ նոր հնարավորություն Հայաստանի համար
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս՝ Շարմ էլ-Շեյխ, բայց ոչ թե ծովափին հանգստանալու, այլ մասնակցելու է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողովին, որը հրավիրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին։ Ավելի վաղ Axios պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ-ը հրավիրել է Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին մասնակցելու Գազայում հրադադարի հարցով Եգիպտոսում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին։
Հրավիրյալների թվում են Իսպանիան, Ճապոնիան, Ադրբեջանը, Հայաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Բահրեյնը, Քուվեյթը, Կանադան, Սալվադորը և Իրանը։ Ադրբեջանի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը արդեն երեկ է ժամանել Եգիպտոս։ Պաշտոնական Իրանը հրաժարվել է մասնակցել այս գագաթնաժողովին, իսկ Հայաստանի իշխանությունները ընդունել են հրավերը։
Այսօր արդեն տեղի է ունենալու Գազայում գերիների փոխանակումը, օրեր առաջ էլ ստորագրված խաղաղության համաձայնագիրը մտել էր ուժի մեջ։ Փաշինյանի մասնակցությունը այս գագաթնաժողովին կարելի է դրական համարել։ Սա որոշակիորեն բարձրացնում է Հայաստանի սուբյեկտայնությունը՝ այն էլ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից և ստացած քաղաքական ու ռազմական ծանր հարվածից հետո։
Արդյոք Փաշինյանին կհաջողվի՞ օգտագործել այս հրավերը ոչ միայն Միացյալ Նահանգների աչքում բարձրանալու, այլև բավականին լուրջ կապեր հաստատելու գագաթնաժողովին մասնակցող երկրների հետ և փորձելու ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը բավական դրական լույսի ներքո՝ ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում կա դրա հնարավորությունը։
Սոնա Թադևոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...