Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Դարոն Աճեմօղլուն էլ «նախկին» դարձավ Փաշինյանի համար

Աշխարհահռչակ տնտեսագետ, տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն որպես փորձագետ և խորհրդատու իր մասնակցությունն է ունենալու «Մեր ձևով» շարժման տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին։ Այդ մասին հայտարարվել է շարժման առաջին հաշվետու ժողովին։ Ընդ որում, այս տեղեկությունը անմիջապես ցնցել է գործող իշխանության շարքերը, և փաշինյանական քարոզչամեքենան հարձակում է սկսել աշխարհահռչակ տնտեսագետի դեմ, առավել ևս, որ իր ուղերձում Աճեմօղլուն ուղղակիորեն խոսել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին, մասնավորապես՝ հետպետականացման գործընթացի, ինչպես նաև կարևորել է գույքային իրավունքի պաշտպանության և օտարերկրյա ներդրողների համար վստահելի ու ապահով միջավայր ստեղծելու հանգամանքը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտնել էր, որ Աճեմօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ տնտեսության վերականգնման և զարգացման գործում։ Սակայն գործող իշխանությունները որևէ ջանք չեն գործադրել Աճեմօղլուի հնարավորություններն ու գիտելիքները ի նպաստ Հայաստանի օգտագործելու, իսկ այժմ էլ նա փաստորեն միանում է ընդդիմադիր շարժմանը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը իր խոսքում նշել է, որ Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի և գտնի ճիշտ հավասարակշռություն, իսկ գույքային իրավունքի պաշտպանությունը պետք է տնտեսության բոլոր ոլորտներում ծանրակշիռ լինի։ «Հայաստանը, անկասկած, պետք է արդար բաժին ունենա բնական պաշարների զարգացման արդյունքներից։ Սակայն դա հնարավոր է, եթե գործում է գույքային իրավունքի կանխատեսելի և հետևողական համակարգ։ Սա բարդ, նուրբ հավասարակշռություն է և հեշտ է շեղվել որևէ ուղղությամբ»,– նշել է տնտեսագետը մեղմորեն՝ առանց կոշտ ձևակերպումներ օգտագործելու, Հայաստանի իշխանություններին քննադատելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» դեմ իրականացվող գործողությունների համար։

Սա հենց այն է, ինչից մահու չափ վախենում է Նիկոլ Փաշինյանը՝ հասկանալով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» դեմ իր գործողությունները վաղուց դուրս են եկել Հայաստանի սահմաններից և վերածվել միջազգային գնահատականի, ինչը երկարաժամկետ ներդրումների մասով լուրջ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի Հանրապետության համար։ Ուստի առաջիկայում ցեխարձակումները թե՛ Աճեմօղլուի, թե՛ «Մեր ձևով» շարժման և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ավելի են շարունակվելու։ Իշխանական քարոզչամեքենայի ֆանտազիան լավագույն դեպքում կբավարարի Աճեմօղլուին ռուսական ագենտ հռչակելու։

Գարեգին Գրիգորյան