Նիկոլը գնում է Եգիպտոս մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Բենիամին Նաթանյահուն Դոնալդ Թրամփին շնորհակալություն է հայտնել հրավերի համար, սակայն չի մեկնելու Եգիպտոս՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողովին: Փաստացի, Գազայի շուրջ գագաթնաժողովն անցնելու է առանց Իսրայելի:
Ավելի քան քսան երկրների ղեկավարներ և նախարարներ, կհավաքվեն Շարմ էլ Շեյխում, որպեսզի քննարկեն Գազայի ապագան։ Այնտեղ կլինեն ԱՄՆ-ի, Եվրոպական առաջատար պետությունների, Կատարի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները: Նույնիսկ Նիկոլն է գնալու, իր սիրելի հարևանի հետ։
Կարծում եմ, Նաթանյահուի բացակայության միակ ողջամիտ բացատրությունն այն է, որ Իսրայելը ստիպված չի լինելու ստորագրել իր շահերի գոտում կայացված և/կամ կայացվելիք այնպիսի որոշումներ, որոնք չեն բխում ազգային շահերից:
Նշեմ, որ Մերձավորարևելյան գագաթնաժողովի օրակարգում հրադադարի ամրապնդման, ինչպես նաև Գազայի անցումային շրջանի կառավարման հարցեր են:
Վերջերս աշխարհում հաճախ են կազմակերպվում խաղաղության և համագործակցության թեմայով գագաթնաժողովներ կամ հավաքներ, բայց որպես կանոն՝ անօգուտ: Դրանց մասնակցող առանցքային երկրները, առայժմ փորձում են ստեղծել իրավիճակի նկատմամբ քաղաքական վերահսկողության պատրանք՝, բայց ոչ իրական լուծումներ:
Դատելով Շարմ էլ Շեյխում կայանալիք գագաթաժողովին նախորդող հայտարարություններից՝
ԱՄՆ-ը կարծես թե գործում է «գործընթաց՝ հանուն գործընթացի» սկզբունքով,
Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան փորձում են չկորցնել տարածաշրջանային միջնորդի իրենց կարգավիճակը,
Եվրոպան (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա)՝ դիվանագիտական հայտարարություններով ու «հումանիտար կոչերով» դեպի Մերձավոր Արևելք վերադառնալու հնարավորություններ են տեսնում,
Թուրքիան՝ մահմեդական գործոնն ու օսմանյան կայսրության հիշողություններն առաջ տանելով, ինչպես նաև Իրանի դեմ ճնշումներից օգտվելով՝ փորձում է Միջերկրական ծովից մինչև Միջին Ասիա, նոր տիպի ազդեցության (պանթուրքիզմի) քաղաքական հայտ ներկայացնել,
Ռուսաստանը փորձում է բոլորի խաղաքարտերը խճճել նաև Մերձավոր Արևելքում, հասկացնելով, որ առանց իրենց մասնակցության՝ ոչ մի ֆունդամենտալ լուծում չի լինելու,
Իրանն՝ իր աջակից ուժերին կորցնելուց, ինչպես նաև ուղիղ հարվածներ ստանալուց հետո, փորձում է մի շարք ազդեցիկ երկրների հետ վերաբանակցել փոխադարձ շահերի գնահատման, համագործակցության և անվտանգության նոր ռեսուրսների ներգրավվման օրակարգերը:
ՆԱՏՕ-ն զբաղված է Ուկրաինայի պատերազմն անվերջ երկարաձգելով, ՌԴ դեմ երկրորդ ճակատ բացելու հնարավորություններ փնտրելով, ինչպես նաև ՌԴ և Չինաստանի ռազմաքաղաքական ներուժը տարբեր ռեգիոններում հակակշռելով,
Հնդկաստանն ու Չինաստանը շարունակում են դիաստացավորված մնալ և իրավիճակներից մաքսիմալ օտգտվելով, նոր ազդեցության գոտիներ ձևավորել՝ այդ թվում նաև Մերձավոր Արևելքում:
Աֆղանստանի և Պակիստանի միջև սկսվող ռազմական բախումների հեռանկարն էլ դեռ պարզ չէ, թե ինչպես կավարտվի:
Այս ամենի ֆոնին պարզ չէ նաև, թե ո՞վ է տրամադրելու խաղաղության իրական երաշխիքները և ինչպիսի՞ն է լինելու Գազայի ճակատագիրը:
Վերլուծաբաններից մեկը նշել էր, որ Եգիպիպտոսում սպասվող «Հաղթողների գագաթնաժողովը» տեղի կունենա առանց «հաղթողի»,այսինքն՝ առանց Իսրայելի մասնակցության։ Իսկ, դա կարող է նշանակել, որ պատերազմը չի ավարտվել: Օգտվելով հրադադարից՝ վաղը Շարմ էլ Շեյխում պարզապես խմբակային սելֆի են անելու:
Պետք է արձանագրել, որ Հարավային Կովկասում հետագա զարգացումներն ուղիղ կապակցված են նաև Մերձավոր Արևելքի ապագայից:
Երբ Սերժ Սարգսյանն գնում էր որևէ միջազգային հարթակում միջոցառման մասնակցելու՝ Հայաստանի քաղաքական դաշտը գիտեր, որ երկրի ու ժողովրդի համար անելիք ու ակնկակիք կա: Նիկոլի պարագայում՝ ոչ մի դրական բան, վաղուց ոչ-ոք չի սպասում, բացի հեծանիվ քշելուց:
Նիկոլն ուղղակի գնում է Եգիպտոս մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է, առանց երաշխիքների խաղաղաղություն, կամ՝ երաշխավորված խաբեություն»:




















Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում
Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթnւցիկ սարքեր են գործարկվել
«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի ...
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է
ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադր...
«Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից
«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ