Թուրքիայում կա գյուղ, որտեղ բոլորն ունեն նույն ազգանունը
Թուրքիայի Հաթայ նահանգում կա Գյոզենե անունով մի բնակավայր, որ համարվում է երկրի ամենահետաքրիր և յուրօինակ վայրերից մեկը։ Յուրօրինակությունն այն է, որ այդ բնակավայրում ապրում է 2000 մարդ ու նրանց բոլորի ազգանունը նույնն է՝ «Դադյուք»։ Այն թարգմանաբար նշանակում է քաղցր, հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ տարիների ընթացքում տարբեր ընտանքիներ են ձևավորվել, այնուամենայնիվ ազգանունը մնացել է անփոփոխ։ Նախկինում շփոթմունքներ շատ են եղել, բայց անձնագրի համարանիշների տրամադրումից հետո այդ խնդիրը լուծվել է։ Ավելին, նշվում է, որ այդ բնակավայրի գերեզմանատան բոլոր շիրմաքարերի վրա ևս այդ նույն ազգանունն է։
Համայնքի ղեկավար Յուսուֆ Դադյուքը նշում է, որ թեև բնակավայրի անվանումը Գյոզենե է, բայց բոլորն այն կոչում են Դադյուք, իսկ հարակից թաղամասերի բնակիչները տեղացիներին անվանում ենդադյուքլեր։
«Քանի որ գյուղում կա 8 գերդաստան, և մենք գիտենք նրանց ծագումը, մեզ համար խնդիր չէ իրար ճանաչելը, մանավանդ երբ իմանում ենք, թե ում հայրը ով է։ Հարցեր են տալիս հիմնականում ուսուցիչները կամ դրսից եկածները։ Նրանք զարմանում են, երբ առաջին անգամ են գալիս, բայց հետո վարժվում են դրան»,- նշում է թաղապետը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան