Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանՄերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմըՎիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, ՀՀ-ն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարարԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԱրդյո՞ք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասինԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանՕդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանովԻրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայողՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ ԳևորգյանԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրըՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԻրանում նշել են ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու պայմաններըՄտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեքՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ինԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումը վերափոխումների է ենթարկվել, որն առաջիկայում կդրսևորվի
Հասարակություն

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

«Մեր համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Համայնքը ցանկանում է, որ հարաբերությունները սերտանան։

Սա նաև պետք է թեթևացնի մեր ուսերի վրա դրված բեռը։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված են եղել, որ այստեղ հայ անունը հավասար է հայհոյանքի։ Եվ Հայաստանում էլ թուրք անունն է հավասար հայհոյանքի։

Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու։ Ավելի բարեկամական մթնոլորտում պետք է շունչ քաշենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Պոլսո Հայոց պատրիարքը։

Նա ընդգծեց, որ մշտապես հետևում են Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական շրջանակների հանդիպումներին`հավելելով՝ «այդ հանդիպումների արդյունքներով լավ լուրեր ենք ստանում»։

Մասնավորապես, ինչպես ընդգծեց Պոլսո Հայոց պատրիարքը, խոսքը երկկողմ ճանապարհների կառուցման, Անիի կամրջի վերականգնման, թուրքական ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու մասին է։

«Այս ամենն ընթացքի մեջ է։ Պարզապես մենք կարճ կյանք ունեցող արարածներ ենք, ամեն բան արագ ենք ուզում տեսնել, բայց ազգերի, պետությունների կյանքը երկար է, ավելի դանդաղ է ընթանում։ Երբ նայում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին, լավատես լինելու համար շատ պատճառներ ունենք»,- նշեց նա։

Խոսելով համայնքի նկատմամբ թուրքական իշխանությունների տրամադրվածության ու վերաբերմունքի մասին՝ Պատրիարքը փաստեց, որ ներկայիս ղեկավարությունը բավական դրական է տրամադրված։

«Իրենց ժամանակով մենք վերատիրացանք մեր կալվածքներին, մեր ազատություններն ունեցանք, այսօր կարող ենք նորոգել մեր կառույցները, մեր եկեղեցիները։

Եղել է ժամանակ, երբ անգամ մեխ գամելու համար պետք է թույլտվություն ստանայինք։ Հիմա այդ բոլորը շատ ավելի հեշտ է արվում։

Մեզ այցելում է նախագահը, նախարարները, մեզ հրավիրում են տարբեր միջոցառումների, պետական արարողակարգում տեղ են տալիս»,- ասաց Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ կարևորելով փաստը, որ հիմա համայնքի ձայնն ավելի լսելի է դարձել։

Այդուհանդերձ, Թուրքիայի հայկական համայնքի կյանքում այսօր կան խնդիրներ, որոնց շարքում թերևս ամենաօրհասականը ժողովրդագրական հարցն է։

Պատրիարքի խոսքով, համայնքի ներսում ծնվող ամեն մի հայի դիմաց երեքը մահանում են։  «Եթե այսօր մենք 35-40 հազար ենք, 25 տարի հետո 10-15 հազար ենք մնալու։ Մեր համայնքի կառույցները 125 հազար հայերի համար են։ Այս քաղաքում 50 եկեղեցի ունենք՝ 33 առաքելական, 12 կաթոլիկ, 4 բողոքական։ Բայց այլևս չենք կարողանում լցնել մարդկանցով։

Ժամանակին ունեինք 50 վարժարան, հիմա միայն 17-ը»,- նշեց Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Նա նկատեց, որ նույն ցավալի պատկերը կարելի է տեսնել՝ նայելով Ստամբուլի՝ ժամանակին մեծ թվով հայերով բնակեցված թաղամասերին։

Օրինակ, Գումգափուի թաղամասում, որտեղ էլ հենց տեղակայված են պատրիարքարանն ու Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարը, մոտ մեկ դար առաջ բնակվում էր 40 հազար մարդ։

«Մինչդեռ հիմա 40 հայ էլ չի ապրում Գումգափու թաղամասում։ Հետևաբար, այս փոփոխվող քաղաքում, որի բնակչությունը մոտենում է 20 միլիոնի, մեծագույն խնդիր է դարձել դեմոգրաֆիական հարցը։ Դրան ավելանում է նաև արտագաղթը, որ կա երիտասարդների շրջանում»,- նշեց Մաշալյանը։

Անդրադառնալով համայնքի ներսում հայերեն լեզվի պահպանման հարցին՝ Պատրիարքը ցավով նշեց, որ ինչպես Թուրքիայի հայկական համայնքում, այնպես էլ Սփյուռքի մյուս գաղթօջախներում ավելի ու ավելի դժվար է դառնում մայրենի լեզվի պահպանությունը։ Թեպետ շատ ընտանիքներ երեխաներին ուղարկում են հայկական դպրոցներ, սակայն երեխաները դպրոցի պատերից դուրս այն հիմնականում չեն կիրառում։

«Լեզուն կորցնելը հանգեցնում է մշակութային ձուլման, քանի որ լեզվի մեջ է պահպանվում մշակույթի վերաբերյալ ամեն բան։ Եթե չես տիրապետում լեզվին, չես կարող թափանցել տվյալ մշակույթի մեջ։ Հենց այսպիսի պայմաններում ենք փորձում ոտքի վրա մնալ։

Մեր վարժարաններում 3000 աշակերտ կա։ Վարժարանները լավ աշխատանք են տանում, օգնում են, որ գոնե աշակերտները կողք կողքի մնան։

Նրանց ենք փոխանցում մեր գրական, լեզվական, մշակութային ժառանգությունը։ Մենք մեր ունեցած հարստությամբ սփյուռքյան լավագույն օջախներից մեկն ենք։ Մեր աղոթքն է, որ այն, ինչ շուրջ 600 տարի պահպանել ենք եկեղեցու շուրջ, շարունակենք նույն կերպ պահպանել»,- ընդգծեց Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։