Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան

Ինչպես Հայաստանը հասցրին անդունդի եզրին. փաշինյանական պարտության ծանր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս Նիկոլ Փաշինյանն իր սոցցանցի էջում հրապարակում էր արել՝ այս անգամ փորձելով ներկայացնել, թե իբր Հայաստանի Երրորդ հանրապետությունը հիմնված էր կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ «չորրորդ հանրապետությունը» խաղաղության տրամաբանության վրա է լինելու։ Այն, որ նման բաժանումն արհեստական է, այլ խնդիր է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք: Ոչ պակաս վտանգավոր է, որ նա փորձում է ցույց տալ, թե իբր 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է գոհացուցիչ իրավիճակ, որը տանում է դեպի խաղաղություն։ Այսինքն, մուտք ենք գործում դեպի երկար սպասված «խաղաղության դարաշրջան»։

Փորձենք փաստերի միջոցով տեսնել, թե ինչ իրավիճակ ունեինք առաջ, ու ինչ իրավիճակ ունենք հիմա։

Արցախյան երկրորդ պատերազմից առաջ ու դրա նախաշեմին Հայաստանը նույնիսկ բոլոր մարտահրավերների ու օբյեկտիվ սահմանափակումների պայմաններում մի շարք կարևոր առավելություններ ուներ ինչպես ներքին ու արտաքին քաղաքական, այնպես էլ տնտեսական և անվտանգային տեսանկյունից, որոնք ձևավորվել էին պետականության կայացման, հասարակական համախմբման, արտաքին հարաբերությունների բազմավեկտոր զարգացման և տարածաշրջանային բարդ խնդիրները բազմաշերտ քաղաքականությամբ կառավարելու արդյունքում։

1990-ականների սկզբից մինչև 2020 թվականը հայկական պետականության հիմքերը, որքան էլ փխրուն լինեին, զարգանում էին համեմատաբար կայուն ուղեգծով, իսկ Արցախյան հարցը, թեպետ չլուծված, բայց իր ստատուս քվոյով ապահովում էր որոշակի անվտանգային բալանս, հնարավորություն էր տալիս Հայաստանի իշխանություններին հարաբերականորեն կանխատեսելի արտաքին և ներքին քաղաքականություն վարել, իսկ հասարակությանը՝ ապավինել ազգային համախմբման, ազգային շահերի պաշտպանության և պատմական հիշողության վրա հիմնված ինքնության։

Նախքան Արցախյան երկրորդ պատերազմը, Հայաստանի ներքաղաքական դաշտում, չնայած առկա ճնշումներին ու ընդդիմադիր-իշխանական լարվածությանը, պահպանվում էր որոշակի ինստիտուցիոնալ կայունություն։ Իշխանության և ընդդիմության միջև խաղի չգրված կանոնները թույլ էին տալիս քաղաքական ճգնաժամերը լուծել առանց պետականության համար կործանարար ցնցումների։ Քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, փորձագետների համայնքը և ակադեմիական շրջանակները ձևավորում էին հանրային վերահսկողության և քաղաքական բազմակարծության որոշակի մթնոլորտ։ Թեև կոռուպցիայի, կուսակցական համակարգի թուլության ու սոցիալական բևեռացման խնդիրները մշտապես առկա էին, այնուամենայնիվ, արտաքին սպառնալիքների և ազգային անվտանգության համատեքստում ներքին համախմբումը հաճախ դառնում էր գերակա արժեք։

Արցախյան խնդիրը, լինելով ազգային ինքնության առանցքային բաղադրիչ, հասարակությանը դարձրել էր համախմբող գաղափար, իսկ բանակը՝ հանրային վստահության բարձրագույն ինստիտուտ։ Սոցիալական քաղաքականության ոլորտում, չնայած բազմաթիվ դժգոհություններին, պետականությունն ապահովում էր նվազագույն երաշխիքներ՝ հաշմանդամության, աղքատության, կենսաթոշակների և առողջապահության ոլորտներում։ Արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանը բավականին հմտորեն հավասարակշռում էր Ռուսաստանի, Արևմուտքի և տարածաշրջանային այլ դերակատարների շահերը։ Ռուսական կողմի հետ ռազմաքաղաքական դաշինքը, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցությունը, ինչպես նաև ԵՄ հետ զարգացող հարաբերությունները և ԱՄՆ-ի հետ գործընկերությունը հնարավորություն էին տալիս Հայաստանին՝ աշխատել տարբեր ուղղություններով։ Իսկ Արցախյան հիմնախնդրի հարցում միջազգային միջնորդության ձևաչափը (Մինսկի խումբ) ստեղծում էր դիվանագիտական շախմատային խաղի տարածք, որտեղ Հայաստանի դիրքորոշումը հիմնականում ընկալվում էր որպես պաշտպանական, բայց մյուս կողմից էլ՝ արդարացված՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու գործոնը։ Այս բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը թույլ էր տալիս Հայաստանին՝ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի և այլ գործընկերների օրակարգում։ Այդպիսով, տարածքային փոքրությունը, ռեսուրսների սակավությունը և շրջափակված լինելը մասամբ փոխհատուցվում էին քաղաքական ճկունությամբ և միջազգային օրակարգում սեփական հարցը պահելու կարողությամբ։

Տնտեսական առումով, չնայած արտաքին շուկաների սահմանափակությանը, շրջափակմանը և ռեսուրսների պակասին, Հայաստանը կարողանում էր ապահովել որոշակի տնտեսական կայունություն՝ հիմնվելով ՏՏ ոլորտի արագ զարգացման, Սփյուռքի ներդրումների, տուրիզմի աճի, արտաքին աշխատուժի տրանսֆերտների և փոքր ու միջին բիզնեսի ակտիվության վրա։ Մյուս կողմից էլ՝ որոշակի հաջողություններ արձանագրվեցին տնտեսության դիվերսիֆիկացիայի, ֆինանսական համակարգի կայունացման և ֆիսկալ կարգապահության ուղղությամբ։ Տնտեսական քաղաքականությունը, որքան էլ կախված էր արտաքին գործոններից, համեմատաբար կշռադատված էր, իսկ սոցիալ-տնտեսական լարվածությունը չնայած առկա էր, սակայն կառավարելի սահմաններում էր գտնվում։

Պետության ինստիտուցիոնալ կայացումը, բիզնես միջավայրի բարելավման համար իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների ոլորտներում ընթացող ծրագրերը նպաստում էին տնտեսական զարգացման որոշակի դինամիկային։

Անվտանգության և պաշտպանական ոլորտում, չնայած Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին, հայկական կողմը, շնորհիվ բանակի մարտունակության, հասարակության համախմբման հնարավորությունների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի ներկայության, կարողանում էր պահել ռազմական հավասարակշռությունը։ Արցախի ստատուս քվոն, չնայած մշտական լարվածությանը, համարվում էր տարածաշրջանային անվտանգության կայունության առանցքներից մեկը, իսկ միջազգային միջնորդները ապահովում էին որոշակի զսպող մեխանիզմներ լայնածավալ պատերազմի հրահրումը կանխելու տեսանկյունից։

Սակայն Փաշինյանի կառավարման օրոք իրավիճակի կտրուկ փոփոխությունը և 2020 թվականի Արցախյան պատերազմը դարձան շրջադարձային կետ, որը ոչ միայն կործանարար հարված հասցրեց Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական դիրքերին, այլև խոր ճգնաժամի մեջ դրեց պետականության բոլոր առանցքային ինստիտուտները։ Պատերազմում կրած պարտությունը և արդյունքում ստեղծված իրավիճակը հիմնովին վերափոխեցին Հայաստանի ներքին և արտաքին իրավիճակը՝ բացահայտելով համակարգային թերություններ, կառավարման ճգնաժամ, ազգային անվտանգության ռազմավարության թուլություն և հասարակության համախմբվածության կորստի վտանգավոր միտումներ։ Պատերազմի արդյունքում հայկական կողմը ոչ միայն կորցրեց Արցախը, որտեղ հայությունն ապրում էր հազարամյակներ շարունակ, այլև զրկվեց անվտանգության գոտուց, իսկ ավելի քան 120 հազար արցախահայեր հայտնվեցին հայրենազրկման ու էթնիկ զտման ճիրաններում։

Ներքաղաքական առումով պատերազմից հետո Հայաստանում արմատապես թուլացան պետական ինստիտուտները, խորացավ հասարակական պառակտումը, անվստահությունը իշխանությունների և քաղաքական դասի հանդեպ հասավ աննախադեպ մակարդակի։ Քաղաքական դաշտը ծայրահեղորեն մասնատվեց, արմատականացավ, իսկ ընդդիմությունը և իշխանությունը թևակոխեցին փոխադարձ մեղադրանքների և պարբերական ճգնաժամերի փուլ։ Հասարակության բոլոր շերտերը, ներառյալ՝ երիտասարդությունը, մտավորականությունը, պետական ծառայողները, հայտնվեցին ազգային արժեզրկման, ապագայի նկատմամբ անվստահության, հուսահատության և արտագաղթի նոր ալիքի առաջ։

Պատերազմի հետևանքով բանակի հեղինակությունը խաթարվեց, աճեց դժգոհությունը անվտանգության համակարգի, արտաքին քաղաքականության և կառավարման մշակույթի նկատմամբ։ Սոցիալ-տնտեսական խնդիրները սրվեցին, իսկ պետական ծառայությունների որակը նվազեց՝ պայմանավորված ֆինանսական ռեսուրսների սակավությամբ, սոցիալական բեռի աճով և կառավարման արդյունավետության անկմամբ։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմից հետո ներքաղաքական կյանքում պարբերաբար խորանում են ճգնաժամային երևույթները. տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, քաղաքական հետապնդումների ալիքն ավելի է մեծանում, հանրային պառակտումը շարունակաբար խորանում է, իսկ քաղաքական ինստիտուտների դեգրադացումը՝ շարունակվում։

Արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի դիրքերը աննախադեպ թուլացել են։ Պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց ոչ միայն Արցախի դե ֆակտո անկախությունը, այլև իր տարածաշրջանային դերակատարությունը, արտաքին գործընկերների մոտ վստահելիությունը և բազմավեկտոր քաղաքականության հնարավորությունը։ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք կապված էին անվտանգության գլխավոր երաշխավորը լինելու հանգամանքի հետ, ձևավորվեց փոխադարձ անվստահության և սառնության մթնոլորտ։ Արևմտյան գործընկերները, թեև որոշակի աջակցություն խոստացան Հայաստանին, բայց չունեցան բավարար գործիքակազմ ու կամք՝ ազդելու տարածաշրջանային գործընթացների վրա։ Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի թուլացումից, ամրապնդեցին իրենց դիրքերը Հարավային Կովկասում, իսկ Իրանը գրեթե անզոր էր ազդելու իրադարձությունների վրա։ Այդպիսով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայտնվել է անորոշության, ցնցումների և ռազմավարական հեռանկարի բացակայության փուլում, որտեղ երկիրը ստիպված է գնալ զիջումների, զրկվել արտաքին քաղաքական մանևրների հնարավորությունից և ավելի ու ավելի շատ կախված լինել արտաքին դերակատարների կամքից։

Մյուս կողմից էլ՝ անվտանգության ոլորտում Հայաստանի վիճակը դարձավ ավելի խոցելի, քան երբևէ։ Արցախի կորուստը, անվտանգության գոտու վերացումը, սահմանների անորոշությունը և սահմանային միջադեպերի շարունակականությունը բերում են նրան, որ Հայաստանի պաշտպանունակության համակարգը հայտնվել է մշտական ճնշման տակ՝ առանց բավարար ռեսուրսների, հստակ ռազմավարության և դաշնակիցների արդյունավետ աջակցության։

Այսօր երկիրը կանգնած է գոյաբանական մարտահրավերի առաջ, երբ արտաքին և ներքին սպառնալիքները միախառնվել են, իսկ պետականության շարունակականության, ազգային ինքնության և ժողովրդի բարեկեցության հարցերը պահանջում են արմատական, խորքային և երկարաժամկետ լուծումներ՝ քաղաքական կամքի, հանրային համախմբման, ինստիտուցիոնալ վերակառուցման և ազգային երազանքի վերականգնման միջոցով։ Բայց դա այս իշխանությունների օրոք անհնար է. նրանք լիովին հակառակ ճանապարհով են ընթանում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում