Առջևում ընտրություններ են, և հիշել է, որ «բոլորին սիրում» է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ հրապարակումներից մեկում նկատել էինք, որ Նիկոլ Փաշինյանը շուտով նորից սկսելու է ավելի հաճախ խոնարհվելու ժեստեր անել, ավելին՝ նորից հիշելու է, որ սիրում է բոլորին: Այսինքն, ավելի հաճախ է փորձելու սիրաշահել բազմաչարչար ժողովրդին: Չէինք սխալվել: Ու դժվար էլ կլիներ սխալվել: Ինչ-որ առանձնահատուկ խորաթափանցության խնդիր չէ. առաջիկայում ընտրություններ են սպասվում:
Ահավասիկ, նախօրեին էլ Էրեբունի-Երևանի տոնի համատեքստում էլ ի սկսեց «հին երգը»՝ բոլորին սիրելու մասին, մի հատ էլ մատներով «սրտիկ» արեց: Չէ, երկու անգամ, մի հատ էլ՝ նախորդ օրը: Կարճ ասած՝ ժողովրդին վիրտուալ «սրտիկեց»: Իհարկե, այդ «սրտիկը» դարձավ մեմ, դարձավ հեռախոսների «սմայլիկ», ծաղրի առարկա: Բայց նրա նպատակը հենց դա էր՝ կարևորն ինքը բոլորի ուշադրության և խոսակցության թեման լինի, էական չէ՝ ինչպես: Սակայն նույնիսկ դա չէ առաջնայինը, այլ այն, թե ինչո՞ւ նորից այսպես սիրատոչորվեց մարդ-կառավարություն Նիկոլ Փաշինյանը:
Կրկնենք՝ շատ պարզ է. առաջիկայում ընտրություններ են լինելու: Դե, պարզից էլ պարզ է, որ հիմա Փաշինյանը ժողովրդին սիրո խոստովանություններ էլ կանի, սրտիկներ էլ կցուցադրի: Չէ՞ որ ինքը շատ լավ հասկանում է, որ առանձնապես քվե չունի, այդ ընտրություններում հաղթելու շանս չունի: Չունի, բայց իշխանությունից հեռանալու ցանկություն էլ չունի: Ոչ մի պարագայում:
Փաշինյանի «սրտիկումները» հիշեցրին Սևակի հանրահայտ տողերը.
«Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր Սիրում է կյանքում նա իր... աթոռը»:
Աթո՛ռն է սիրում: Նա իր աթոռից, պաշտոնից ու կարգավիճակից բացի, ուրիշ ոչինչ չի սիրում: Այսինքն, այս զգացմունքային հարցում էլ է կեղծում: Ինչպես միշտ:
Այլապես, «բոլորին սիրողը, «սրտիկողը», որ իշխանության էր եկել աղքատության դեմ պայքարելու դրոշակներով, կկանգներ և մոտ մի 700 հազար մարդու կասե՞ր, թե՝ «աղքատությունը ձեր գլխում է...»: Դա դեռ ամենից անմեղ թվացող պահը նշեցինք: «Բոլորին սիրողը» հազարավոր երիտասարդների մահվան մատնեց ու հետո էլ թե՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:
Ու ամեն օր՝ մի նոր փորձանք: Ամեն օր՝ մի փորձություն: «Սիրելով» բորդյուրներ լիզելուց ու պատերին ծեփելուց է խոսում, ասֆալտին փռելու մասին գոռում:
Վա՜յ, «սիրում է բոլորին», այնքան շատ է «սիրում», որ նորանոր տուգանքներով շտապում է մտնել ժողովրդի գրպանը: Մարդկանց դարձրել է «տուգանքի մատերիալ»:
Հապա որքա՜ն «սեր» կա Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդին հարկային տեռորի տակ պահելու մեջ: Որպիսի՜ գորովանքով է Փաշինյանի իշխանությունը նպաստում առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճին:
Դե, բյուջեի հաշվին լիուբոլ ապրող, միանգամից հարստացած քպականներին ու իրենց ղեկավարին դա ինչո՞ւ պիտի հետաքրքրի: Նրանք թքած ունեն բոլորի վրա, նրանք սիրում են միայն իշխանությունն ու պաշտոնը: Եվ վերջ, ինչ երկիր, ինչ պետություն, ինչ ժողովուրդ...
Ավելին, հենց մի հարց է լինում, անմիջապես իրեն բնորոշ ձայներանգով ու ժեստիկուլ յացիայով հարձակվում է խեղճ մարդկանց վրա, թե՝ այ, անգործ ես, դրա համար է տունդ էս վիճակում, անգլերեն չգիտես, դրա համար մոշդ չի ծախվում... Մի խոսքով, վատն ենք, սիրելի ժողովուրդ: Նա իր ամեն ինչով ցույց է տալիս, որ իրականում ոչ թե սիրում է մարդկանց, ժողովրդին, այլ ընդհակառակը, ուղղակի հիմա այդպես է պետք, դե... առջևում ընտրություններն են: Արդյունքում Փաշինյանն այսօր մեկ հիմնական ընդդիմություն ունի: Եվ այդ ընդդիմությունը հայ ժողովուրդն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան