Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում հրապարակվել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի գրավոր հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
«Ցանկանում եմ տեղեկացնել Հարավային Կովկասում տեղի ունեցած նշանակալի զարգացումների և Մեծ Բրիտանիայի արձագանքի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացին։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Արդյունքում նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը։
Փաստաթուղթը ներառում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կոչ և պարտավորություն՝ ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ պայմանով, որ հարգվի Հայաստանի ինքնիշխանությունը։
Մեծ Բրիտանիան ողջունում է ձեռք բերված առաջընթացը։ Սա կարևոր քայլ է դեպի խաղաղություն և կայունություն։
Այս առումով մենք մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ բարձրացնում ենք մինչև առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում ռազմավարական գործընկերության։
Օգոստոսի 24-ից 26-ը ես այցելեցի երկու երկրներ՝ վերահաստատելու աջակցությունը և քննարկելու գործնական քայլերը։
Մենք աջակցեցինք Մինսկի խմբի լուծարմանը։ Հաշվի առնելով արձանագրված առաջընթացը՝ կարծում ենք, որ 1992 թվականից գործող ԵԱՀԿ զենքի էմբարգոն այլևս արդիական չէ։ Մեծ Բրիտանիան լիովին վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն։ Սա կնպաստի անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը և այդ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին ի պատասխան։ Արտահանման լիցենզիաները կվերանայվեն անհատապես՝ հիմնվելով խիստ չափանիշների վրա։
Մենք կհետևենք տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Հուսով ենք, որ սա կհանգեցնի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման։ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ գործընկերների հետ՝ այս փոփոխություններին և տարածաշրջանային կայունությանը աջակցելու համար»,- ասված է հայատարարության մեջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան