Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Այո՛, Մանվել Գրիգորյանն այս իշխանությունների առաջին քաղաքական զոhն է, բայց մեր դուստրը չի վախենում. Նազիկ Ամիրյան

Արդեն հայտնել ենք, որ Էջմիածնում ընտրությունների քարոզարշավին ակտիվ է մասնակցելու է գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը․ նրանց դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը, «Ժառանգություն» կուսակցության ցուցակում է։

Ինչո՞ւ է Մանվել Գրիգորյանի դուստրը նման որոշում կայացրել, ինչո՞ւ է «Ժառանգության» ցուցակով առաջադրվել, և արդյո՞ք ՀՀԿ-ից արձագանք եղել է. այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Նազիկ Ամիրյանի հետ։

- Տիկին Նազիկ, Ձեր դուստրը որոշել է մասնակցել Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին, այսինքն՝ քաղաքական հստակ քայլ է անում, իսկ ձեր ընտանիքն ինչ-որ առումով հենց քաղաքականության զոհ դարձավ։ Հիմա դուք ինչպե՞ս եք վերաբերում այս որոշմանը։

- Դա իմ աղջկա անձնական որոշումն է՝ մասնակցելու համայնքի ավագանու ընտրություններին։ Եվ ես ամեն կերպ օգնելու ու աջակցելու եմ իմ աղջկան։ Այո՛, Մանվել Գրիգորյանն այս իշխանությունների համար առաջին քաղաքական զոհը դարձավ, բայց մենք էլ որևէ վախ չունենք։ Ինչ անելու էր այս իշխանությունը, արդեն արել է։ Իմ դեմ էլ գործերը ոնց 2019-ին բացվել են, մինչև հիմա շարունակվում են, ոչ մի քայլ առաջ չեն գնացել։ Էլ ի՞նչ վախ պիտի ունենանք։ Այս իշխանությունն արդեն ինչ կարող էր, արել է մեր ընտանիքի դեմ։ Աղջիկս էլ վախեր չունի, եթե որոշել է նման քայլ անել։ 

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր դստեր շանսերը՝ հաշվի առնելով հոր անվան շուրջ ձևավորված մթնոլորտը:

- Գիտեք, բավականին ժամանակ է անցել այդ ամենից, մարդիկ ավելի գիտակից են դարձել, դեպքերի ու իրողությունների բացատրությունն են փորձում գտնել, թե ինչու հենց Մանվել Գրիգորյանը դարձավ այս իշխանության առաջին զոհը, ինչու հենց նրան այս իշխանությունը առաջին հերթին փորձեց վերացնել։ Եվ շատերն արդեն հասկացել են, որ Մանվել Գրիգորյանի կենդանության օրոք Արցախն էս օրը չէր ընկնի։ Երևի հասկացող, գիտակից մասայի համար արդեն երևի ամեն բան պարզ է, ուստի Մանվել Գրիգորյանի անունը միայն կօգնի նրան։

- Ձեր դուստրը «Ժառանգության» ցուցակով է գնում ընտրությունների։

-  Այո՛, այդպես է նպատակահարմար գտել։

- Իսկ ՀՀԿ-ից արձագանք եղե՞լ է։

- Ոչ, ի՞նչ արձագանք պետք է լիներ։

- Դե, Մանվել Գրիգորյանը միշտ ՀՀԿ ցուցակում է եղել, մշտապես այդ շարքերում, Ձեր որդին ՀՀԿ-ական համայնքապետ էր։

- Ոչ մի արձագանք իրենցից չենք ունեցել։

Նարե Գնունի