Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն
Ակբա բանկն ու Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում համատեղ իրականացրել են լճի ափերից մեկը պլաստիկից ու թափոններից մաքրելու աշխատանքներ։ Այս անգամ Ակբա բանկի աշխատակիցներին էին միացել նաև իրենց ընտանիքի անդամները։
Աշխատանքների արդյունքում Սևանա լճի ափերից մեկը մաքրվել է թափոններից և կենցաղային աղբից, որից հետո այն ուղարկվել է վերամշակման։
«Ծրագրի նպատակը ոչ միայն տարածքը պլաստիկից և այլ թափոններից մաքրելն ու մարդկանց իրազեկելն է, այլև այդ թափոնները հետազոտելն է։ Մեր նպատակն է հասկանալ, թե ինչ տեսակի աղբ կա այստեղ, որպեսզի ապագայում փորձենք կանխել Սևանա լճի աղտոտումը: Այն աղբը, որը հնարավոր է վերամշակել, մենք այսօր տարանջատում ենք և ուղարկում վերամշակման»,- նշել է NABU-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը։
Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության գործընկերությունն ավելի քան տասը տարվա պատմություն ունի, որի ընթացքում համատեղ բազում նախագծեր են իրականացվել՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրերից մինչև գյուղական տուրիզմի զարգացում ու շրջակա միջավայրի բարելավում։
Մանրամասն՝ տեսանյութում։
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...