Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց։ Դատական նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 15։00-ին։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Նիստը սկսվեց, երևի թե, 20 րոպե ուշացմամբ։ Չնայած ունենք քննչական խումբ, որը բաղկացած է 53 քննիչների, բայց չհասցրեցին ժամանակին ներկայանալ։ Միջնորդությունը ներկայացրեց քննիչը, եթե դա կարելի է իհարկե ներկայացնել եզրույթով անվանել։ Քննիչը պարզապես կարդում էր միջնորդությունը՝ մի միջնորդություն, որը ոչ մի կապ չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այդ մասով մեր աշխատանքը կրկնակի բարդանում է, երբ դու գործ ունես իրավաբանության հետ, դա մեկ այլ պատմություն է։ Կարող էին կարդալ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», ավելի հետաքրքիր կլիներ»,– ասաց Վարդևանյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...