Բոլոր 20 պшտшնդները վերադարձել են և իրենց լավ են զգում, բայց աշխատանքը դեռ չի ավարտվել․ Թրամփը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտի երկրորդ փուլի մասին։
«Բոլոր 20 պատանդները վերադարձել են և իրենց լավ են զգում, ինչպես և կարելի էր սպասել։ Ծանր բեռը թեթևացվել է, բայց աշխատանքը դեռ չի ավարտվել։ Մահացածները չեն վերադարձվել, ինչպես խոստացվել էր։ Երկրորդ փուլը սկսվում է հիմա»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ Իսրայելը որոշել է վաղը չբացել Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ սահմանային անցակետը, ինչպես պահանջվում է հրադադարի համաձայնագրով, այդպիսով պատժամիջոցներ կիրառելով պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման նկատմամբ՝ Գազայի հատվածում դեռևս պահվող բոլոր մահացած պատանդների մարմինները վերադարձնելու իր պարտավորությունը չկատարելու համար։
Իսրայելը խմբավորման դեմ պատժամիջոցների շրջանակում միաժամանակ կրճատելու է Գազային տրամադրվող օգնությունը։ Այդ միջոցառումները ձեռնարկվել են, երբ Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ն էական ջանքեր չի գործադրել մնացած պատանդների մարմինները վերադարձնելու համար։
Նախօրեին խմբավորումն ազատ է արձակել 20 ողջ պատանդների և հանձնել չորս մահացած պատանդների մարմինները, ընդ որում 24 պատանդների դիերը դեռևս Գազայում են։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան