Ինչ էր անում ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը Ջրականի (Ջաբրայիլ) հակահարձակման ժամանակ
Թե ինչ դեր է ունեցել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը՝ հայտնի չէ: Տարբեր քրեական գործերով նա հարցաքննվել է, որից էլ հնարավոր է իմանալ որոշ մանրամասներ: Այս մասին գրում է «Հետք»-ը:
Պաշտոնապես նա պետք է հանդիսանար բանակի ղեկավարության առանցքը՝ համակարգելով օպերատիվ բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։ Սակայն, Ջաբրայիլի ուղղությամբ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման օրինակով պարզ է դառնում, որ գեներալ-մայոր Վարդանյանի ներգրավվածությունը նման որոշիչ գործողություններում եղել է սահմանափակ։
Արցախի ՊԲ-ում Գլխավոր շտաբի պետի անմիջական ենթակայության տակ էին գտնվում հետախուզությունը, օպերատիվ բաժինը, կապը, ռազմատեղագրական և զորահավաքային բաժինները, զորքերի ծառայությունը։ Մյուսները ՊԲ հրամանատարի և տեղակալների ենթակայության տակ էին։
Կամո Վարդանյանն Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը զբաղեցրել է 2012-2017 և 2020-2021 թվականներին։
2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետը գեներալ-մայոր Կամո Վարդանյանն էր։ Պատերազմից հետո Վարդանյանը դարձավ Արցախի ՊԲ հրամանատար, իսկ 2023թ.-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման, արցախի հայաթափումից հետո՝ 2024 թվականի սպրիլի 4-ին, նշանակվել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական։ Թե ինչ խորհուրդներ է տալիս այսօր նա նախարարին, անհայտ է:
44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում գլխավոր շտաբի պետի գործողությունների մասին ուսումնասիրությունը դեռ հասանելի չէ։ Թե ինչ է նա պատմել Ազգային ժողովում ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, նույնպես հասանելի չէ: Սակայն, մեր ձեռքի տակ են հայտնվել պատերազմի առանցքային դրվագներից մեկի՝ 2020թ.-ի հոկտեմբերի 7-ին Ջաբրայիլի ուղղությամբ իրականացված հակահարձակման օպերացիայի ընթացքում Կամո Վարդանյանի գործողությունների վերաբերյալ իր տված ցուցմունքից որոշ տեղեկություններ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...