Քահանաները ձերբակալվել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու համար․ ՔԿ
Արագածոտնի թեմի առաջնորդն ու 6 քահանաները, ինչպես նաև քաղաքացիական անձինք ձերբակալվել են իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար: 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:
«Ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- մանրամասնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
24News-ը գրել էր, որ արդեն ՔԿ-ում են գտնվում Մկրտիչ Սրբազանը և 5 հոգևորականներ:
Հիշեցնենք, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ իրեն ստիպել են մասնակցել հանրահավաքների:
Հիշեցնենք նաև, որ Տեր Արամը հերքել էր իր կապը քահանաների ձերբակալություններին․
«Այսինքն չհասկացա՞, ինչպես թե Սրբազանին և 5 քահանաների են ձերբակալել, ես ձեզանից եմ լսում նման բան։ Դա էլ եմ ձեզանից լսում, որ իմ հայտարարությունների հիման վրա է եղել: Ես կապ չեմ ունեցել որևէ մեկի հետ, քահանաներն էլ ինձ հետ կապ չեն ունեցել»,- ասել էր տեր Արամը։
Հասմիկ Սարգսյան
Մերի Մանուկյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...