ՔՊ-ականները Հռիփսիմե Հունանյանի վարած նիստն արհամարհել են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական քառօրյայից առաջ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարում, քննարկում լիագումար նիստերի օրակարգ մտնող նախագծերը, ընդունում կամ մերժում դրանք։ Երեկ առողջապահության մշտական հանձնաժողովի նիստ կար, որն առաջին անգամ վարում էր նորընտիր նախագահ Հռիփսիմե Հունանյանը, որի ընտրությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ, քանի որ նախագահը չունի բարձրագույն կրթություն:
Երեկվա նիստը կտապալվեր քվորումի բացակայության հիմքով, եթե ներկա չլիներ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, որն օրերս է հողին հանձնել որդուն, սակայն ներկայացել էր։
Փոխարենը հանձնաժողովի անդամ ՔՊ-ականները չէին բարեհաճել ներկայանալ նիստին, ըստ ամենայնի, անձնական գործերն ավելի էին կարեւորել, քան աշխատանքը։
Չնայած ՔՊ-ն ինչպես բոլոր, այս յոթ հոգանոց հանձնաժողովում էլ մեծամասնություն է կազմում, բայց երեք անդամ էր ներկա՝ նախագահը, Լուսինե Բադալյանը եւ նորաթուխ պատգամավոր Վանիկ Օհանյանը, բացակայում էին Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը, ընդդիմությունից Ասպրամ Կրպեյանը, որը երեխայի է սպասում եւ վատառողջ է։
Իշխանականներն ինչպես մատների արանքով վերաբերվում են իրենց աշխատանքին, այնպես էլ երկիր են կառավարում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան