Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Կխստացվի ապօրինի հրազեն կրելու համար նախատեսված պատժաչափը․ 2025-ին արդեն 91 դեպք է արձանագրվել

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման արդյունքում ապօրինի հրազեն կրողներն ու շրջանառողները թիրախավորված կլինեն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև՝ անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, առավել կխստացվի ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ կրելու՝ համար նախատեսված պատժաչափը։

Փոփոխությունները կկատարվեն ՀՀ քրեական օրենսգրքում։ Ի թիվս այլ փոփոխությունների 335-րդ հոդվածը կլրացվի 1.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի) ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։

Նախագիծը մշակող մարմինը հիմնավորման մեջ փաստում է, որ այսօր առավել տարածված է համացանցային հավելվածների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։

Նախագծով նախատեսվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերելի հոդվածներում արարքը ծանրացնող հանգամանքների շարքը լրացնել։

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 394-րդ հոդվածների 2-րդ մասում՝ նախատեսվում է ծանրացնող հանգամանք սահմանել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարելը, իսկ 3-րդ մասում՝ առանձնապես ծանրացնող հանգամանք սահմանել անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը։

2024թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 3639 դեպք, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման 1910-ը դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3047 դեպք։

2025թ․ ութ ամիսների ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 2526 դեպք, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման 1298-ը դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2149 դեպք։

Ընդհանուր առմամբ բացահայտվել է Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից և Եվրոպական երկրներից դեպի Հայաստան թմրամիջոցների մաքսանենգության 20 դեպք (2024թ․՝ 11), որի արդյունքում առգրավվել է շուրջ 80 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց` հիմնականում մարիխուանա, մեթամֆետամին, ափիոն և հերոին։

2025թ․ առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ըստ փորձաքննության արդյունքների, ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա համեմատ կրկնակի ավել թմրամիջոց։ Այն կազմել է 301 կիլոգրամ (նախորդ տարի՝ 150 կգ)։ Նշված 301 կիլոգրամից 31 կգ-ը սինթետիկ ծագման թմրամիջոցներ են, 1,5 կիլոգրամը՝ ափոին, 1,5 կգ-ը՝ կոկաին։

2025թ․ առաջին կիսամյակի ընթացքում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի արձանագրվել է այդպիսի 321 դեպք, որոնցից 72-ը՝ իրացման, 249-ը՝ ձեռքբերման դեպքեր են։ Նույն ժամանակահատվածում արգելափակվել են թվով 30 տելեգրամյան հարթակներ։

Ըստ նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառումների՝ տարեցտարի աճում է թմրամիջոցներ օգտագործող անձանց թիվը (2018թ.-6951, 2019թ.-7209, 2020թ.-7392, 2021թ.-7570, 2022թ.-7738):

Նախագծում նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը։

ՀՀ-ում արձանագրված դեպքերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ կտրուկ ավելացել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Ընդ որում, 2024 թվականի ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 252 դեպք, որոնցից 62-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, իսկ 190-ը՝ ձեռքբերման: Ուստի, նախագծով նախատեսվող կարգավորմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների շրջանառությունը դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք։

Ինչ վերաբերում է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին, ապա՝ 2024 թվականին արձանագրվել է 109 դեպք (2023թ․՝ 94։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 15 դեպք կամ 16%։ 2025 թ․ ութ ամիսների ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը կազմել է 91 դեպք։

Հասմիկ Սարգսյան