Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն

Փաշինյանը վերջին պատրաստություններն է իրականացնում Վեհարանը գրոհելուց առաջ

Դատարանը երկու ամսով կալանավորել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Որոշումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Վերջինս Փաշինյանի սրտի դատավորներից է։ Նա է քննել «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Գալստանյանի և նրա 17 համակիրների կալանքի միջնորդությունը և բավարարել։

Ընդ որում, Ֆարխոյանի որոշմամբ սահմանափակվել են Մկրտիչ եպիսկոպոսի հետ տեսակցությունները. նրա հետ կարող է հանդիպել միայն մայրը։ Մեկ ամսով կալանավորվել է նաև Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը։ Գործող իշխանությունները երեկ վաղ առավոտից հարձակման էին անցել Արագածոտնի թեմի վրա, տասնյակից ավելի քահանաների բերման էին ենթարկել, իսկ Մկրտիչ եպիսկոպոսին ժամեր շարունակ պահել Երևանի քննչական բաժնում՝ թույլ չտալով կապվել որևէ մեկի հետ։

Բնականաբար, առաջադրված մեղադրանքները որևէ լուրջ հիմնավորում չունեն, և քրեական գործն էլ հարուցվել է մատնիչների հաղորդումների հիման վրա։ Հովհանավանքի քահանա Տեր Արամի՝ Հանրային հեռուստաընկերությամբ արած հայտարարությունների մասով Դանիել Իոաննիսյանն էր հաղորդում ներկայացրել դատախազություն։ Մկրտիչ եպիսկոպոսը երրորդն է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան սպասավորներից, որ գտնվում է կալանքի տակ։ Նրանից առաջ կալանավորել էին նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Փաստացի, Մայր Աթոռի դեմ հարձակումից առաջ Փաշինյանը վերջին նախապատրաստություններն է իրականացնում՝ փորձելով մեկուսացնել իր հիմնական ընդդիմախոս բարձրաստիճան հոգևորականներին, որպեսզի ավելի հեշտ լինի հարձակումը Վեհարանի վրա։ Հենց առաջիկայում էլ Փաշինյանը գնալու է նման ստոր քայլերի և ոչնչի առջև կանգ չի առնելու։

Մերի Մելիքյան