Հերթական ավտոմեքենայի թալանման դեպքը Երևանում․ թիրախում «Lincoln»-ն է, գողացել են կողային հայելիներ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Այս անգամ` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության պողոտա 2-րդ շենքի դիմաց՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Արաբկիրի զինկոմիսարիատի մոտից, գիշերը անհայտ անձը կամ անձինք գողացել են շենքի բակում կայանված «Lincoln» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Առավոտյան ավտոմեքենան շահագործող, Երևանի բնակիչ Դավիթ Հ.-ն աշխատանքի գնալիս նկատել է, որ հայելիները գողացել են, իսկ դիմապակու վրա թողել են տելեգրամյան ալիք, որպեսզի տուժած քաղաքացին կապ հաստատի գողի կամ գողերի հետ և գումարի դիմաց հայելիները հետ վերադարձնեն:
Գողությունը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում ու արդյոք ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները կբացահայտեն այս հանցագործությունը, թե ոչ, գողության վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները հույս չունեն, ասելով. «էդ որ ավտոյի թալանման դեպքն են բացահայտում, որ սա էլ բացահայտեն, էն էլ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները:
Ուրիշ բաժիններում գոնե բացահայտում են, գողացած ապրանքներ հայտնաբերում, գործը տալիս են քննչական, քննչականն էլ գործ ա հարուցում, գողություն անողին կամ անողներին կալանավորելու համար դիմում է դատարան, իսկ մեր դատարանը՝ ինչպես հայտնի «Կովկասի գերուհին» ֆիլմում կասեր Ցանցառը՝ «աշխարհի ամենաարդար դատարանն է», բաց են թողնում, իսկ հետո հանրության մեջ տպավորություն է ստեղծվում, թե ոստիկաններն ու քննիչները չեն աշխատում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...