Պաշտոնատար անձի ծառայողական պարտականություններին միջամտելու նպատակով սպառնալիք չի եղել․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հայտարարությունը` Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի կալանավորման վերաբերյալ․
«Հոկտեմբերի 7-ին մեկ ամսով կալանավորվեց 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված կամավոր Արման Ղուկասյանի եղբայր և անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։ Ա․ Ղուկասյանը, անհայտ կորած այլ անձանց հարազատների հետ ավելի քան 4 տարի պետական մարմիններից պահանջում է քայլեր անել անհետ կորած և բռնի անհետացած իրենց հարազատների ճակատագիրը պարզելու համար։Այս տարիներին անհետ կորածների հարազատները խաղաղ հավաքների միջոցով մի շարք, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների առջև հարցը բարձրաձայնելով նախաձեռնել են հանրային իրազեկման միջոցառումներ, ակնկալելով պետական մարմիններից խնդրի լուծումներ։
Հավաքի համատեքստը Հերթական անգամ Ա․ Ղուկասյանը, պատերազմի ընթացքում անհետ կորած այլ անձանց հարազատների հետ սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի և խորհրդականի հետ հանդիպման ակնկալիքով հավաքվել էին ՊՆ շենքի մոտ։
Հանդիպման մասին նրանց հավաստիացրել էին ՊՆ-ից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին (44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը) առանց ժամ նշելու։ Խախտելով խոստումը՝ հավաքվածներին առաջարկել էին երեք հոգու պատվիրակել ԳՇ պետի փոխարեն մեկ այլ պաշտոնյայի հետ հանդիպման համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...