Ողբերգական ավտովթար՝ Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին. զոհ և տուժածներ կան
Հոկտեմբերի 17-ին` ժամը 00։07-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժածի դուրս են բերել ավտոմեքենաներից և տեղափոխել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաներից դուրս բերել երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։ Բժշկական կենտրոնում արձանագրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...